Ի՞նչ են թաքցնում թաղապետերը
ՎերլուծականՎերջին շրջանում զգալիորեն աճել են Երևանի թաղապետերի աշխատավարձերը, ինչը որևէ կերպ չի արտահայտվել վերջիններիս կողմից կատարվող աշխատանքների որակի վրա: Ավելին, Երևանի համայնքների ղեկավարները ընդհանրապես չեն հայտնվում մամուլի ուշադրության կենտրոնում, իսկ դա նշանակում է, որ վերջիններս, բառի բուն իմաստով, մատնված են պարապուրդի: Փորձենք հասկանալ՝ ինչ էին այսքան ժամանակ անում թաղապետերը: Դա հասկանալու համար բավարար է մեկ հայացք գցել վերջիններիս կողմից ներկայացված տարեկան ֆինանսական հայտարարագրերին:
Եվ այսպես, Ավան վարչական շրջանի ղեկավար Արա Դանիելյանը չի հայտարարագրել և ոչ մի անշարժ կամ շարժական գույք: Վերջինիս դրամական միջոցները կազմել են 12,000,000.00 ՀՀ դրամ: Աշխատանքի վարձատրություն և/կամ դրան հավասարեցված այլ վճարումներն էլ՝ 240,000.00 ՀՀ դրամ:
Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Դանիելյանը նույնպես մոռացել է հայտարարագրել անշարժ և շարժական գույքը: Փոխարենը որպես դրամական միջոց նա նշել է 22,000,000.00 ՀՀ դրամ, 17,000.00 ԱՄՆ դոլար,
1,800,000.00 ռուսական ռուբլի և 4,000.00 եվրո: Հայտարարատու պաշտոնատար անձի եկամուտները հարկային տարում կազմել են 4,155,590.00 ՀՀ դրամ:
Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավար Թելման Թադևոսյանը չունի անշարժ և շարժական գույք: Նա հայտարարագրել է 3,500,000.00 ՀՀ դրամ, 17,000.00 եվրո, 50,000.00 ռուբլի, 1,800.00 դոլար: Հայտարարատու պաշտոնատար անձի եկամուտները հարկային տարում կազմել են 440,000.00 ՀՀ դրամ:
Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Դավիթ Կարապետյանը հայտարարագրել է NISSAN TIIDA 1.8 I ավտոմեքենան, որի արժեքն է 2,000,000.00 ՀՀ դրամ: Վերջինս հայտարարգրել է նաև 10,000,000.00 ՀՀ դրամի թանկարժեք զարդեր և հնաոճ իրեր, որպես դրամական միջոցներ՝ 12,000,000.00 ՀՀ դրամ: Կարապետյանի եկամուտները հարկային տարում կազմել են 12,000,000.00 ՀՀ դրամ:
Ինչպես տեսնում ենք ՝ համայնքի ղեկավարների աշխատավարձերի բարձրացումը իրոք օբյեկտիվ է , գուցե այդպիսով վերջիններիս հաջողվի երկու կոպեկ հետ գցել, ի վերջո ձեռք բերել անշարժ և շարժական գույք…