ԱՄՆ-ում ֆուտբոլի մարզադաշտում հրաձգության հետևանքով առնվազն 10 դեռահաս է տուժել
ԱՄՆԱՄՆ Ալաբամա նահանգի Մոբիլ քաղաքի մարզադաշտում ուրբաթ երեկոյան հրաձգություն է տեղի ունեցել, որի հետևանքով 10 մարդ է տուժել, հաղորդում է NBC հեռուստաալիքը:
Միջադեպը տեղի է ունեցել «Լեդ-Փիբլզ» մարզադաշտում՝ ֆուտբոլային հանդիպումից հետո: Ոստիկանությունը հաստատել է, որ հրաձգության հետևանքով 15-18 տարեկան առնվազն 10 մարդ է տուժել: Բոլոր տուժածները հոսպիտալացվել են, նրանցից 5-ի վիճակը ծայրահեղ ծանր է:
Քաղաքի ոստիկանության շերիֆը նշել է, որ հրաձգության պահին տուժածների մեծ մասը գտնվել է «Լեֆլոր» թիմի երկրպագուների կողմում: Միջադեպի առնչությամբ 2 մարդ է ձերբակալվել և հարցաքննվել:
Հետաքննությունը շարունակվում է: