«Այսօր էս մարդուն գործից հանել են․ ամո´թ ձեզ»․ Արմեն Գրիգորյան
RussiaՀՅԴ ԳՄ էկոնոմիկայի և ֆինանսների հանձնաժողովների նախագահ Արմեն Գրիգորյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Երկու նկար, մեկը 90-ականներին Արցախում, երկրորդը 2016թ.-ի ապրիլին Արցախում։
Այսօր էս մարդուն գործից հանել են։ Ամոթ ձեզ։ Գնացեք խալի լվացեք, ես ձեր մարդ ասողի»։
Հիշեցնենք, որ աշխատանքից ազատել են Երևանի թիվ 13 հատուկ երաժշտական դպրոցի տնօրեն Սամվել Երանյանին: Կարծիք կա, որ նրա՝ աշխատանքի ազատումը քաղաքական հաշվեհարդար է ՝ պայմանավորված վերջինիս ՀՅ Դաշնակցության անդամ լինելու հանգամանքով: