Դերասան Քևին Հարթն ավտովթարի է ենթարկվել Կալիֆոռնիայում
Քաղաքական
Ամերիկացի դերասան Քևին Հարթը սեպտեմբերի 1-ին ավտովթարի է ենթարկվել Կալիֆոռնիայում և մեջքի ուժեղ վիասածք ստացել: Այդ մասին հայտնել է TMZ պորտալը՝ վկայակոչելով ոստիկանության աղբյուրներ:
Նրանց տվյալներով՝ Plymouth Barracuda ավտոմոբիլը, որում գտնվում Էին վարորդը, Հարթը և մի կին, Մալիբուի մերձակա ավտոճանապարհի շրջադարձին բախվել է արգելապատին և ընկել խորը հեղեղատը:
Դերասանը, ում պատկանում է ավտոմեքենան, և ղեկի առջև նստած տղամարդը, «մեջքի լուրջ վնասվածքներ են ստացել», նրանց ուղեկցուհուն բժշկական օգնություն չի պահանջվել: Ոստիկանությունը պարզել է, որ վարորդը ոգելից խմիչքներ չի օգտագործել:
Ծնունդով Ֆիլադելֆիայից (Փենսիլվանիայի նահանգ) 40-ամյա դերասանը խաղացել է 75 ֆիլմում և հեռուստասերիալներում: Դրանցից առավել հայտնիներն են՝ «Մեկուկես լրտես» (Central Intelligence, 2016 թվական), «Շատ սարսափելի կինո 4»(Scary Movie 4, 2006 թվական), «Հիմարների ոսկին»(Fool՚s Gold, 2008 թվական), «9մմ» (9mm, 2012 թվական), «Ջումանջի. ջունգլիների կանչը»(Jumanji: Welcome to the Jungle, 2017 թվական), հաղորդել է ՏԱՍՍ-ը: