Zoomin.tv-ի նախնական համառոտ տեսանյութը Հայաստանի մասին
VideoՀուլիսին Հայաստանի եվրոպացի բարեկամները (EuFoA) և WCIT 2019-ը կազմակերպել էին եվրոպացի լրագրողների այցը Հայաստան՝ նպատակ ունենալով միջազգային լրատվամիջոցների ուշադրությունը հրավիրելու երկրում ՏՏ ոլորտի ձեռքբերումներին:
Լրագրողներից Նիկոլաս Գրասոն իր ֆեյսբուքյան էջում կիսվել է նախնական համառոտ տեսանյութով, ուր ներկայացրել է Հարավային Կովկասի «Սիլիկոնային հովիտ» այցելությունը՝ խորհուրդ տալով նաև մասնակցել Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովին (WCIT), որն, ըստ նրա, շատ խոստումնալից է և, անշուշտ, արդարացնելու է բոլոր սպասումները:
Մոտ օրերս կհրապարակվի նաև Գրասոյի՝ Հայաստան այցելության վերաբերյալ մանրամասն ռեպորտաժը։