Արսեն Թորոսյանն անդրադարձել է Մարգարյան ծննդատանը ծննդկանի մահվան հարցին
ՀասարակությունՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Մարգարյան ծննդատանը սեպտեմբերի 2-ին մահացած ծննդկանի մահվան պատճառի մասին տեղեկություններ դեռ չունի:
Այս մասին Թորոսյանն ասաց լրագրողների հետ ճեպազրույցում:
«Մեր մասնագետները տեղում ուսումնասիրություններ են կատարում, այդ ժամանակ փորձել ենք ուժերն արագ մոբիլիզացնել, որպեսզի այլ կենտրոններից էլ բժիշկներ գան և օգնություն ցուցաբերեն տեղում: Ցավոք, կյանքը փրկել չի ստացվել և այս պահին մահվան պատճառի մասին տեղեկություններ չունեմ»,- նշեց Թորոսյանը:
Նրա խոսքով՝ գլոբալ առումով, մայրական մահացության դեպքերն իրենց ուշադրության կենտրոնում են և քննարկվում են՝ հետագայում նման դեպքերից խուսափելու համար: