«Ալաշկերտ»-ը երկկողմանի համաձայնությամբ խզել է պայմանագիրը գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանի հետ այս մասին հայտնում է ակումբի կայքը:
«Ալաշկերտի» ղեկավարությունը երկկողմանի համաձայնությամբ խզել է պայմանագիրը գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանի և նրա օգնականներ Արա Նիգոյանի ու Աշոտ Գրիգորյանի հետ:
«Ալաշկերտը» շնորհակալություն է հայտնում պարոն Խաշմանյանին և իր մարզչական շտաբին բեղմնավոր աշխատանքի համար և հաջողություն է մաղթում մարզիչներին հետագա կարիերայում:
Նշենք, որ «Ալաշկերտի» գլխավոր մարզիչի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվել է Արմեն Ադամյանը, ում շտաբում ընգրկված են ֆիզպատրաստության մարզիչ Արմեն Տոնոյանը և դարպասապահների մարզիչ Արմեն Կիրակոսյանը»,- ասվում է հատարարության մեջ: