Դունյա Մյատովիչը անհանգստացած է Թուրքիայի դատական համակարգում առկա խնդիրներով
ԹուրքիաԵվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Մյատովիչը հայտնել է, որ Թուրքիայում դատական համակարգի անկախությունը լուրջ սպառնալիքի տակ է:
Այս մասին հայտնում է «Deutsche Welle» լրատվամիջոցը:
Մյատովիչը հրապարակել է, որ Թուրքիայում 2016 թվականի ռազմական հեղաշրջման փորձից հետո երկրում հաստատված արտակարգ իրավիճակի ժամանակաշրջանում թուրքական դատական համակարգը լուրջ վնաս է կրել: Նա իր անհանգստությունն է հայտնել այդ հարցի շուրջ:
«Որոշ կառավարություններ և քաղաքական գործիչներ դատական համակարգի անկախությունը, անկողմնակալությունը պահպանելու փոխարեն, միջամտում են դատական գործընթացներին և նույնիսկ դատավորների նկատմամբ սպառնալիքներ են կիրառում»,- նշել է նա:
Մյատովիչը ընդգծել է, որ այս հարցի ուղղությամբ եվրոպական կառույցները պարտավոր են քայլեր ձեռնարկել: