Ճապոնիայի Իոկոգամա քաղաքի երկաթուղային գծանցում գնացքը բախվել է բեռնատար մեքենայի: Այդ մասին սեպտեմբերի 5-ին հայտնել է NHK հեռուստաալիքը:
Տեղի իշխանությունների տվյալներով՝ վերքեր է ստացել առնվազն 30 մարդ:
Վթարը տեղի է ունեցել հինգշաբթի տեղական ժամանակով ժամը մոտավորապես 11:40-ին (Երևանի ժամանակով 6:40-ին) Յոկոգամայի Keikyu գծանցում: Բախումից բեռնատարը բռնկվել է: Միջադեպի պատճառները պարզվում են, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: