US Open. Նադալը կիսաեզրափակչում է
SportԻսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը դուրս է եկել ԱՄՆ-ի բաց առաջնության կիսաեզրափակիչ:
Քառորդ եզրափակչում Նադալը ուժերը չափել է արգենտինացի Դիեգո Շվարցմանի հետ ու առավելության հասել 6:4, 7:5, 6:2 հաշվով:
Կիսաեզրափակչում Նադալի մրցակիցը կլինի իտալացի Մատեո Բերետին, վերջինս քառորդ եզրափակչում առավելության է հասել Գաել Մոնֆիսի նկատմամբ:
Մրցաշարի գործող չեմպիոնը Նովակ Ջոկովիչն է: