Վլադիմիր Կարապետյանը՝ քաղաքական թեժ աշնան մասին
ՔաղաքականԼուրջ չեմ համարում նման մեկնաբանությունները: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 5-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը՝ անդրադառնալով հայտարարություններին, թե աշնանը թեժ քաղաքական գործընթացներ են սպասվում:
«Առհասարակ, եթե նայեք դուրս, կտեսնեք՝ ինչ է կատարվում: Ընդդիմությունը 20 հոգուց ավելի մարդ չի կարողանում հավաքել: Իրականում այդքան էլ աջակից չունի»,- ասաց նա: