00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Անթալիայում ռուս զբոսաշրջիկներին տեղափոխող ավտոբուսը կողաշրջվել է. կան վիրավորներՎարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Մալթայի վարչապետին Դավիթ Տոնոյանն ընդունել է Բելառուսի պաշտպանության փոխնախարար, գեներալ-մայոր Օլեգ Բելոկոնեւին Տիգրան Ավինյանն ընդունել է Ուրբասեր ընկերության պատվիրակությանը Արմեն Սարգսյանը Գյումրիում մասնակցել է Անկախության 28-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներինԲԴԽ նախագահը դատական համակարգի նկատմամբ ճնշումներ չի տեսնում Մյունխենում մեկնարկել է ավանդական «Օկտոբերֆեստ» գարեջրի փառատոնըՊետերբուգում գիշերը բախվել են հայերն ու դաղստանցիները. կան հոսպիտալացվածներ (տեսանյութ)Օրվա կադրը՝ ԳյումրիիցՎանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը բեռնատարների համար փակ է

Կա մի սահման, Արցախի ինքնուրույնության մի գիծ, որին շատ զգույշ պետք է մոտենալ. Վազգեն Մանուկյան

Արցախի անկախությունն ու ինքնուրույնությունը կորցնելու եւ Հայաստանին վերամիավորելու չմտածված կամ այլ խնդիրներ հետապնդող հայտարարությունները վտանգում են ոչ միայն Արցախի հարցի լուծումը, այլեւ Հայաստանի ու Արցախի անվտանգությունը։

Այս մասին Ankakh.com-ի հետ զրույցում ասել է Հանրային խորհրդի նախագահ, ԱԺՄ ղեկավար Վազգեն Մանուկյանը՝ մեկնաբանելով վերջին շրջանում ակտիվորեն շրջանառվող «Արցախը Հայաստանի մարզ է», «Արցախը Հայաստան է» եւ նման այլ կարգախոսներով հայտարարությունները։

- Պարոն Մանուկյան, վերջերս իշխանությունների, քաղաքական եւ հասարակության որոշակի շրջանակների կողմից շրջանառության մեջ է դրվել մի օրակարգ, թե Արցախը Հայաստանի մարզ է կամ Արցախը Հայաստան է եւ այլն։ Ի՞նչ է դա նշանակում եւ ի՞նչ ենթատեքստեր է պարունակում։

- Առաջին հայացքից այդ հայտարարությունների մեջ կա հայրենասիրական պոռթկում, բայց իրականում այդ ամենի մեջ թաքնված են շատ բարդ քաղաքական խնդիրներ ու միտումներ։ Եթե հիշում եք, Արցախյան շարժումը սկսվեց ԼՂԻՄ մարզային խորհրդի արտահերթ նիստի որոշումով, որով Արցախը դիմում էր ԽՍՀՄ Գերագույն խորհրդին, Հայաստանի ու Ադրբեջանի Գերագույն խորհուրդներին՝ Ադրբեջանի կազմից դուրս գալու եւ Հայաստանի կազմի մեջ մտնելու համար։ Հետագա քաղաքական պայքարը, Արցախյան շարժումը բարձրացնում եւ փորձում էր լուծել այդ խնդիրը։

Նույնիսկ 1989 թ․ դեկտեմբերի 1-ին Հայաստանի ու Արցախի խորհրդարանները համատեղ որոշում ընդունեցին Լեռնային Ղարաբաղի Հայաստանին միացման վերաբերյալ։ Առաջին Գերագույն խորհուրդն ընտրելիս 11 պատգամավոր ընտրվեց Ղարաբաղի կողմից։ Այսինքն՝ ամբողջ պրոցեսն այդ ուղղությամբ էր գնում։ Բայց այն պահից, երբ Ղարաբաղյան հարցը դարձավ միջազգային քաղաքականության խնդիր եւ միջազգային հանրությունը սկսեց զբաղվել այդ խնդրով, արդեն հասկանալի դարձավ, որ միայն պատմական փաստարկները եւ Գերագույն խորհուրդների որոշումները դեռ բավարար չեն վերամիավորման համար։ Բանն ի՞նչ է։

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Եվրոպայում տեղի էր ունեցել բոլոր սահմանների վերաձեւավորում։ Եվրոպական քաղաքական իրողությունները վկայում էին, որ միայն ժողովրդի կամքը դեռ բավարար չէ մի տարածքը մյուսին միացնելու համար (1975 թ․ Եվրոպայում ստորագրվեց Հելսինկյան եզրափակիչ ակտը), բայց կարող է բավարար լինել անկախություն հռչակելու համար (ՄԱԿ-ի հիմնարար սկզբունքներ, ինքնորոշման իրավունք, որով նաեւ Կոսովոն հռչակեց իր անկախությունը)։ Մի խոսքով, ամբողջ Եվրոպան թաղված է այս խնդիրների մեջ։ Երբ Ղրիմը միացավ Ռուսաստանին, այնտեղ տեղի ունեցավ հանրաքվե, ձեւակերպվեց, որ Ղրիմը եղել է Ռուսաստանի պատմական տարածք եւ այլն, բայց ամբողջ Արեւմուտքը դեմ կանգնեց դրան ոչ միայն նրա համար, որ դեմ էր տրամադրված Ռուսաստանին, այլեւ Արեւմուտքի համար իսկապես դա շատ վտանգավոր նախադեպ էր, քանի որ կարող էր շղթայական ռեակցիա առաջացնել ամբողջ Եվրոպայում։ Եվ իսկապես նրանք շատ լուրջ են վերաբերվում այդ հարցին։

Եվ ահա, երբ Ղարաբաղյան հարցն արդեն միջազգային օրակարգում էր, ինչ-որ պահից սկսած՝ մեր կողմից այն օբյեկտիվորեն բաժանվեց երկու փուլի։ Սխեման հետեւյալն էր. առաջին փուլում, օգտվելով ժողովրդի ինքնորոշման իրավունքից եւ Խորհրդային Միության սահմանադրությունից, Արցախը դուրս է գալիս Ադրբեջանի կազմից, հռչակում է իր անկախությունը (Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ազգերի ինքնորոշման իրավունքով անկախություն էին ստացել տասնյակ աֆրիկյան եւ ասիական պետություններ, ինչը հաստատվել էր ՄԱԿ-ի կողմից), որից հետո, արդեն իբրեւ երկու անկախ պետություններ, Հայաստանն ու Արցախը վերամիավորվում են։ Ըստ որում՝ բնական է, որ կարեւորում էինք Արցախի անկախության միջազգային ճանաչումը, որից հետո վերամիավորումը տեղի կունենար։ Բայց եթե նույնիսկ մենք չսպասեինք միջազգային ճանաչմանը, սկզբում կարող էինք ինքներս ճանաչել Արցախի անկախությունը, պայմանագիր կնքել, որից հետո վերամիավորման հարցը դնել, որը նախ պետք է որոշեր Արցախի ժողովուրդը հանրաքվեի միջոցով, ապա Հայաստանը իր խորհրդարանի միջոցով համաձայնություն տար։

Այսինքն՝ դա մի սխեմա էր, որը, ինչպես հետագայում պարզվեց, հարմար էր ոչ միայն միջազգային հանրությանը հասկանալի լինելու եւ միջազգային օրենքներին համապատասխանելու առումով, այլեւ պրակտիկ մեծ օգուտներ բերեց մեզ։ Ասեմ՝ ինչու։ Ե՛վ մեր երկրի երեք նախագահները, եւ՛ միջազգային հանրությունը, անկախ նրանից, թե Արցախն ինչ մասնակցություն ուներ բանակցություններին, հասկանում էին, որ առանց Արցախի եւ Արցախի ժողովրդի կամքի այդ հարցը լուծել հնարավոր չէ։ Այս առումով միջազգային հանրությանը ձեռնտու կլիներ, եթե Ղարաբաղն ինչ-որ իմաստով կորցներ իր ինքնուրույնությունը, որպեսզի, իրենց կարծիքով, Հայաստանի միջոցով կարողանային «հարցը լուծել»։ Դա բավականին կարեւորում էին հատկապես ամերիկացիները։ Հիշում եմ, երբ 1997 թվականին ես Վաշինգտոնում էի եւ հանդիպում էի տարբեր սենատորների հետ, այդ թվում եւ ԱՄՆ պետդեպի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի հետ, վերջինս ինձ ասաց․ «Մենք հասկանում ենք, որ Ղարաբաղն է խոչընդոտը, իսկ Հայաստանին մենք կկարողանանք համոզել»։ Դե դա իր կարծիքն էր։ ԱՄՆ-ում նաեւ հետաքրքրվում էին, թե Ղարաբաղում ովքե՛ր են «խոչընդոտում հարցի լուծմանը»։ Արցախի ղեկավարության անուններ էին տալիս։ Դա շատ բնորոշ է ամերիկյան քաղաքականությանը։ Իրենք Իրաքի դեմ պատերազմ էին մղում, բայց պատերազմի թիրախը Սադամ Հուսեինն էր, Սիրիայում՝ Ասադը, Լիբիայում՝ Քադաֆին։ 

Ռուսաստանի հետ հակադրվելիս կարեւորում են Պուտինի անձը եւ այլն։ Այսինքն՝ ամերիկյան քաղաքականությունը միշտ անձնավորում է քաղաքական ուղղությունը եւ գտնում, որ տվյալ մարդուն հաղթելով՝ կարելի է լուծել խնդիրը։ Այս առումով շատ-շատերը կուզենային Ղարաբաղի ինքնուրույնությունը խեղճացնել, որպեսզի հնարավոր լիներ «հարցը լուծել»։ Եվ հիմա ակամայից մենք տեսնում ենք, որ նման մի պրոցես է գնում։ Իհարկե, Արցախը մեծ կախման մեջ է Հայաստանից թե՛ տնտեսական, թե՛ ռազմական, թե՛ քաղաքական եւ թե՛ այլ առումներով։ Այդ կախվածությունը ձեւակերպված է գրավոր պայմանագրերով կամ ավանդական պայմանավորվածություններով։ Հիմա երբեմն տարբեր հարթակներից, տարբեր անձանց կողմից սպառնալիքներ են հնչում, որ եթե էդպես է, մենք չենք աջակցի Արցախին, է՛ս չենք անի, է՛ն չենք անի։ Դա ոչ միայն ազգային անբարոյականություն է, այլեւ ավելին՝ լրջորեն վնասում է մեր անվտանգությունը։

Բոլորս գիտենք, որ եթե Հայաստանը չաջակցի Արցախին, Արցախը չի դիմանա։ Չդիմանա Արցախը՝ չի դիմանա նաեւ Հայաստանը։ Տեսեք, թե այսօր մեր հակառակորդներն ինչ են ասում․ նրանք խոսում են ոչ միայն Ղարաբաղի մասին, նրանք խոսում են Երեւանի, Զանգեզուրի եւ ամբողջ Հայաստանի մասին։ Այսինքն՝ պահպանելու համար մեր անվտանգությունը եւ ներկա կարգավիճակը, պետք է նույն ձեւով շարունակենք Արցախին աջակցել։ Արցախում շատ ներքին հարցեր կան, որոնց, ըստ պայմանավորվածության, Հայաստանն իրավունք ունի միջամտելու եւ միջամտում է։ Բայց կա մի սահման, Արցախի ինքնուրույնության մի գիծ, որին շատ զգույշ պետք է մոտենալ։

Նորից եմ կրկնում՝ չի բացառվում, որ կգա մի պահ, երբ Հայաստանն առաջինը կճանաչի Արցախի անկախությունը, եւ Արցախը հանրաքվեի միջոցով ու Հայաստանի խորհրդարանի համաձայնությամբ կվերամիավորվի Հայաստանին։ Չնայած կարծում եմ, որ նույնիսկ այդ դեպքում Արցախը չի դառնա ուղղակի Հայաստանի մարզ, այլ կունենա շատ ավելի բարձր կարգավիճակ, քան ունեն մեր մարզերը։ Բայց այս պահին Արցախի անկախությունն ու ինքնուրույնությունը կորցնելու եւ Հայաստանին վերամիավորելու չմտածված կամ այլ խնդիրներ հետապնդող հայտարարությունները վտանգում են ոչ միայն Արցախի հարցի լուծումը, այլեւ Հայաստանի ու Արցախի անվտանգությունը։

Լրահոս
22 Սեպ
Տղամարդը ջրի տակ առաջարկություն է արել սիրելիին և մահացել (տեսանյութ)Հենրիխ Մխիթարյանը մեկնել է Բոլոնիա Մեր անկախության և խաղաղության երաշխավորը ժողովուրդն է. Դավիթ Տոնոյան (տեսանյութ)Ուկրաինայում 5-ամյա տղային բանակ են զորակոչելԿյարա Ֆերանին մերկացրել է կուրծքը Միլանի նորաձևության շաբաթվա ժամանակ (լուսանկարներ)Կեցցե՛ մեր ժողովուրդը և երիտասարդությունը․ Արսինե Խանջյանի ու Ատոմ Էգոյանի շնորհավորանքը Անկախության օրը մայրաքաղաքում որևէ միջոցառման բացակայությունը այնքան էլ ճիշտ չէ. Գևորգ ԳորգիսյանՎլադիմիր Պոզները՝ Հայաստանի և վարչապետ Փաշինյանի հետ հանդիպման մասին (տեսանյութ)Շնորհակալություն ինքներս մեզ հավատալու զգացողությունը վերականգնելու համար. Շիրակի մարզպետԿորեական BTS խմբի տղաները կծառայեն բանակումՄյունխենում մեկնարկել է ավանդական «Օկտոբերֆեստ» գարեջրի փառատոնը Ջո Բայդենը սեպտեմբերի 21-ը Հայաստանի ժողովրդավարական առաջընթացը տոնելու օր է համարում Բուլղարուհին երեք անգամ մեծացրել է շրթունքները ավելի «ոճային» դառնալու համար (լուսանկարներ)Շնորհավոր տոնդ, մեծ մարդկանց Հայաստան. Միքայել Մինասյան (տեսանյութ)Պաշտոնական Երևանը պարտավոր է պաշտոնական Ստեփանակերտի հետ նորմալ հարաբերություն ունենալ. Դավիթ ԲաբայանՎերջապես ապրում ենք պատմության մի անկրկնելի ժամանակաշրջանում, երբ գնահատվում է անհատական ջանքը. Մարիամ ՓաշինյանՍիրով նկար. Արարատ Միրզոյանը՝ կնոջ հետ (լուսանկար)Կառավարությունը դեռ չի ընդունել «Գոլդեն Փելիս» հյուրանոցի նվիրատվությունը․ «Փաստինֆո»Ադրբեջանական բանակը կորուստ ունի Դուբայում աշխարհի ամենաբարձր երկնաքերը լուսավորվել է հայկական եռագույնով (տեսանյութ) Պռոշյան գյուղ տանող հատվածում այրվել են պտղատու ծառեր, խաղողի այգիներ և խոտածածկույթ Կրակել են շատ հազվադեպ, կարմիրգրքյան տեսակի՝ սև արագիլի վրա. ահազանգ (լուսանկարներ)Անթալիայում ռուս զբոսաշրջիկներին տեղափոխող ավտոբուսը կողաշրջվել է. կան վիրավորներՎարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Մալթայի վարչապետին Չիկագոյում տղամարդն ավտոմեքենայով մտել է առևտրի կենտրոն (տեսանյութ)Փրկարարներն ապամոնտաժել են մոտ 6 քմ թիթեղ և սահմանազատել տարածքը Հայաստանը վստահորեն քայլում է պետականության ամրապնդման ճանապարհով. Լուկաշենկոն՝ Արմեն Սարգսյանին Ռիբինսկում անչափահաս տղան կամրջի տակ գտել է մոր այլանդակված դիակըԻ՞նչ կլինի, եթե «Հարավկովկասյան երկաթուղիներ»-ը հեռանա. Հայաստանը նոր մարտահրավերի առջևԴավիթ Տոնոյանն ընդունել է Բելառուսի պաշտպանության փոխնախարար, գեներալ-մայոր Օլեգ Բելոկոնեւին Արմավիրի մարզի 63-ամյա բնակիչը կասկածվում է 12-ամյա աշակերտուհու նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու մեջԳագիկ Խաչատրյանի որդիները կենթարկվեն քրեական հետապնդման. 24News Նուր-Սուլթանում իրավապահները ձերբակալել են խանութ գնացող անչափահաս աղջկան (տեսանյութ)Ձերբակալվել են «օրենքով գող» Շոշիան և ևս 3 քրեակական հեղինակությունՍերժ Սարգսյանի գլխավորությամբ կուսակցության անդամները ուխտագնացություն են կատարել Սուրբ Հովհաննես վանք Դեմի Ռոուզը՝ սեքսուալ լողազգեստով (լուսանկար)«Թող համարձակվեն». Արդարադատության նախարարը` ՔԿՀ-ներում բունտերի մասին (տեսանյութ)Տիգրան Ավինյանն ընդունել է Ուրբասեր ընկերության պատվիրակությանը Արմեն Սարգսյանը Գյումրիում մասնակցել է Անկախության 28-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներինՏեսահոլովակի պրեմիերա. Ջուս՝ «Շնորհավոր»Վրաստանի արտգործնախարար Դավիթ Զալկալիանին հայերենով շնորհավորել է Հայաստանի անկախության տոնըԷմանուել Մակրոնը շնորհավորել է Արմեն Սարգսյանին Հայաստանի Անկախության տոնի առիթով ՀՅԴ երիտասարդների «Անկախության երթ-Մեր հայրենիք» խորագրով միջոցառումը մեկնարկեց երթով Հանրապետական կուսակցությունը ամբողջությամբ սատարում է Ռոբերտ Քոչարյանին. Արմեն ԱշոտյանՌուսաստանում մեծ համակրանքով են հետևում նրան, ինչ տեղի է ունենում Հայաստանում. Սերգեյ Կոպիրկին ԲԴԽ նախագահը դատական համակարգի նկատմամբ ճնշումներ չի տեսնում Մյունխենում մեկնարկել է ավանդական «Օկտոբերֆեստ» գարեջրի փառատոնըՊետերբուգում գիշերը բախվել են հայերն ու դաղստանցիները. կան հոսպիտալացվածներ (տեսանյութ)Օրվա կադրը՝ ԳյումրիիցՎանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը բեռնատարների համար փակ է
Ամենադիտված
Ուշադրություն. որքան կկազմեն մարդատար մեքենաների մաքսատուրքերի դրույքաչափերըԹաղային հեղինակություն Համբիկ Առաքելյանի սպանության բացառիկ տեսանյութը. Armlur.am Պայմանավորված 100 միլիոն դոլարի փոխարեն Գագիկ Խաչատրյանից ուզել են 300 միլիոնԻնչպես են ձևավորել «Փարավոն»-ը և ովքեր են ներկա Ծառուկյանի դստեր հարսանիքին․ ArmDaily.am (լուսանկարներ)Ինչպես են բերման ենթարկում Դոն Պիպոյին (տեսանյութ)«Այսօր էս մարդուն գործից հանել են․ ամո´թ ձեզ»․ Արմեն ԳրիգորյանՇենգավիթում կրակոցներից սպանվածը հեղինակություն Համբիկ Առաքելյանն էԱրթուր Վանեցյանը արդեն նոր աշխատանք է գտել. Irakanum.am Մահացած ծննդկանն առաջնեկին էր լույս աշխարհ բերում (լուսանկարներ)«Մայրի´կ, ես կմահանա՞մ»․ ինչո՞ւ են թուրք բժիշկները կտրել 16-ամյա ռուս աղջկա օրգանները (տեսանյութ)
Ուշադրություն. որքան կկազմեն մարդատար մեքենաների մաքսատուրքերի դրույքաչափերըԱդրբեջանական ԶԼՄ-ները հրապարակել են սահմանը հատած զինծառայող Ղազարյանի լուսանկարներըԹաղային հեղինակություն Համբիկ Առաքելյանի սպանության բացառիկ տեսանյութը. Armlur.am Պայմանավորված 100 միլիոն դոլարի փոխարեն Գագիկ Խաչատրյանից ուզել են 300 միլիոնԻնչպես են ձևավորել «Փարավոն»-ը և ովքեր են ներկա Ծառուկյանի դստեր հարսանիքին․ ArmDaily.am (լուսանկարներ)Ինչպես են բերման ենթարկում Դոն Պիպոյին (տեսանյութ)«Այսօր էս մարդուն գործից հանել են․ ամո´թ ձեզ»․ Արմեն ԳրիգորյանՄահացել է «Միսս Եվրոպա-2014»-ը (լուսանկարներ) Շենգավիթում կրակոցներից սպանվածը հեղինակություն Համբիկ Առաքելյանն էԱրթուր Վանեցյանը արդեն նոր աշխատանք է գտել. Irakanum.am