Այս խաղը շատ դժվար ստացվեց. Մանչինին` Հայաստան-Իտալիա հանդիպման մասին
ՍպորտԻտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին Հայաստանի ընտրանու դեմ հաղթանակից հետո հանդիպել է լրագրողներին:
«Այս խաղը շատ դժվար ստացվեց: Ես նշել էի` Հայաստանի հավաքականը ֆիզիկապես հնարավոր է մեզ գերազանցի: Գուցե նրանց կարմիր քարտը ազդեց խաղի ընթացքի վրա:
Հայաստանի հավաքականը կարողացավ դժվարություններ առաջացնել առաջին 20 րոպեներին: Կամո Հովհաննիսյանը շատ արագ է, մենք դա գիտեինք: Նա կարողացավ իր վազքով մեծ տարածություն անցնել, բայց դրանից հետո ոչ մի վտանգավոր պահ չստեղծվեց մեր դարպասին, ուստի անհանգստացած չեմ մեր պաշտպանության խաղով»,- ասել է Մանչինին:
Եվրոպայի 2020թ.-ի առաջնության ընտրական փուլի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականը հյուրընկալել է Իտալիայի ընտրանուն ու պարտվել 1:3 հաշվով: