Բարձրագոչ ճիչերը ընդամենը ոչ մի հիմք չունեցող մանիպուլյացիաներ են. Արսեն Թորոսյան
ՀայաստանԱռողջապահության նախարար Արսեն Թորոսյանի ֆեյսբուքյան գրառումը՝ ոլորտային քաղաքականության և բուժաշխատողների ֆինանսական կայունության վերաբերյալ։
Այս թվերը ներկայացնում եմ, որպեսզի պարզ դառնա, թե ինչքան արդյունավետ է մեր ոլորտային քաղաքականությունը ոլորտի և բուժաշխատողների ֆինանսական կայունության տեսակետից։
Ունեք հետևյալը՝
Իրացման շրջանառության աճ թե՛ ամբողջ երկրում, թե՛ վերջերս շատ շահարկված Ուռուցքաբանության ազգային կենտրոնում (ՈՒԱԿ)։
Աշխատավարձային ֆոնդի աճ ամբողջ երկրում և ՈՒԱԿ-ում։
Ոլորտում զբաղված աշխատակիցների թվի աճ։
Միջին աշխատավարձի աճ ամբողջ երկրում և ՈՒԱԿ-ում։
Մնացած բարձրագոչ ճիչերը ընդամենը ոչ մի հիմք չունեցող մանիպուլյացիաներ են։ Բուժաշխատողների ՕՐԻՆԱԿԱՆ եկամուտները աճել են և շարունակելու են աճել։
Գրել է նախարարը եւ ներկայացրել գրաֆիկական պատկերներ.