Ազատ ոճային 6 ըմբիշ կմասնակցի աշխարհի առաջնությանը
СпортԱզատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականն աշխարհի առաջնությանը կմասնակցի 6 մարզիկով:
Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանը հայտարարեց աշխարհի առաջնություն մեկնող հավաքականի կազմը: Մեդալների համար կպայքարեն՝ Արսեն Հարությունյանը (57 կգ), Վազգեն Թևանյանը (65 կգ), Վարուժան Կաջոյանը (74 կգ), Գրիգոր Գրիգորյանը (79 կգ), Հովհաննես Մխիթարյանը (86 կգ), Լևան Բերիանիձեն (125 կգ):
Աշխարհի առաջնությունն այս տարի կանցկացվի սեպտեմբերի 14-22-ը ղազախական Նուր-Սուլթան քաղաքում:
Այն վարկանիշային է 2020 թվականի Տոկիոյի Օլիմպիական խաղերի համար: