Կեղծ գրագրության փաստով ընթանում են հետաքննական ստուգումներ
InterviewsՀարցազրույց իրավաբան Ալեքսանդր Գետմանովի հետ` վերջերս տարածված և ԴԻԱԼՈԳ կազմակերպության նախագահ Յուրի Նավոյանին վերագրվող կեղծ գրագրության հետաքնննության ընթացքի վերաբերյալ:
- Բարև Ձեզ, Ալեքսանդր: Վերջերս շնորհիվ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի առանձին օգտատերերի ակտիվության Դուք հայտնի դարձաք իբրև ԴԻԱԼՈԳ կազմակերպության նախագահ Յուրի Նավոյանի իրավաբանի: Ինչպե՞ս եք Ձեզ զգում նման հրապարակայնությունից:
- Բարև Ձեզ: Այո, իրոք, ի զարմանս ինձ ես բազմաթիվ անգամներ հիշատակվեցի «Ֆեյսբուքի» հրապարակային տարածքում: Նշված հրապարակումների պատճառը հանդիսանում է իմ կողմից Յուրի Նավոյանին ցուցաբերած իրավաբանական օգնությունը` կապված «Ինտերնետ» ցանցում տարածված մի գրագրության հետ, որ իբր թե տեղի է ունեցել նրա և երրորդ անձի միջև:
- Ալեքսանդր, իսկ ինչու՞մ է կայացել Ձեր իրավական օգնությունը:
- Ես օգնել եմ Յուրի Նավոյանին կազմելու հանցագործության մասին հայտարարությունը ոստիկանությանը, քանի որ, ըստ իս, նշված «ֆեյքային» գրագրությունը վնասում է նրա պատիվն ու արժանապատվությունը, և հետևաբար, այդ գրագրության տարածումը պարունակում է հանցագործության տարրեր` զրպարտանքի տեսքով:
- Իսկ ու՞մ նկատմամբ է տրվել հանցագործության մասին հայտարարությունը:
- Հայտարարությունը տրվել է Յուրի Նավոյանի պատվի, արժանապատվության և համբավը վնասող կեղծ տեղեկությունների տարածման փաստով, այլ ոչ թե կոնկրետ անձանց նկատմամբ: Մենք վստահ ենք, որ համապատասխան մարմինները կբացահայտեն այդ սադրանքի հեղինակին: Ավելին, մենք իրավապահներին տեղեկություններ ենք տրամադրել այն անձանց մասին, ովքեր հրապարակայնորեն հայտարարում են, որ տեղեկություններ ունեն այդ գրագրության սկզբնաղբյուրի վերաբերյալ: Հույս ունենք, որ այդ անձինք իրավապահներին էական աջակցություն կցուցաբերեն:
- Իսկ ի՞նչ վիճակում է գտնվում Յուրի Նավոյանի հայտարարության քննությունը:
- Իմ ունեցած տեղեկությունների համաձայն՝ ընթանում են հետաքննական ստուգումներ: Այլ հարցերում չեմ կարող մեկնաբանել իրավապահ մարմինների գործունեությունը, ովքեր ինքնուրույն են իրականացնում ստուգման գործողությունները:
- Ալեքսանդր, իսկ ինչպե՞ս եք վերաբերվում այն բանին, որ ստեղծված իրավիճակի վերաբերյալ Ձեր ելույթը կարող է առիթ հանդիսանալ սոցիալական ցանցում շահարկումների շարունակման համար:
- Այս կամ այն գործի վերաբերյալ իրավաբանական բացատրություններով հանդես գալը իրավաբանի գարծունեության բնական մասն է կազմում: Միաժամանակ, անհրաժեշտ չեմ համարում մասնակցել մանիպուլյատիվ բնույթի վեճերին այն հարցերի շուրջ, որոնց լուծումները գտնվում է իրավաբանական դաշտում, և այդտեղ արդեն լուծման ընթացքում են:
- Շնորհակալություն, Ալեքսանդր:
- Ես եմ շնորհակալ: