Ռամոսը` Իսպանիայի հավաքականի պատմության լավագույն ռմբարկուների տասնյակում
ՍպորտԻսպանիայի հավաքականը Եվրո-2020-ի ընտրական փուլում 2:1 հաշվով հաղթել է Ռումինիայի ընտրանուն:
Հանդիպմանը 11 մետրանոց հարվածից գոլի հեղինակ է դարձել նաև Սերխիո Ռամոսը:
Սա Ռամոսի համար 21-րդ գոլն էր ազգային հավաքականի կազմում, ինչի շնորհիվ էլ ֆուտբոլիստը ընդգրկվել է Իսպանիայի ընտրանու բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուների տասնյակում:
1. Դավիդ Վիլյա - 59 գոլ
2. Ռաուլ - 44
3. Ֆերնանդո Տորես - 38
4. Դավիդ Սիլվա - 35
5. Ֆերնանդո Հիերո - 29
6. Ֆերնանդո Մորյենտես - 27
7. Էմիլիո Բուտրագենիո - 26
8. Ալֆրեդո Դի Ստեֆանո - 23
9. Խուլիո Սալինաս - 22
10. Միչել - 21
10. Սերխիո Ռամոս - 21