Ալեն Սիմոնյանը՝ «Իմ քայլը» խմբակցության փակ հանդիպման մասին (տեսանյութ)
ПолитическиеՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության նիստում քննարկվել է Ամուլսարի հարցը: Սեպտեմբերի 6-ին լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը:
«Խմբակցության հետ քննարկվել է Ամուլսարի հարցը: Լսվել են կարծիքները և ներկայացվել է առկա իրավիճակը: Սրություն չկար, շատ համերաշխ մթնոլորտում են քննարկումներն անցել»,- ասաց Սիմոնյանը:
Նրա խոսքով` այդ հարցում եզրահանգում չկա, իսկ որ եզրահանգում լինի հանրությունը կտեղեկանա:
Նիստին մասնակցում էր նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նիստն անցկացվում էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակում: