«Բարսելոնա»-ի նախագահը` Մեսսիի` թիմում մնալու մասին
Спорт«Բարսելոնա»-ի նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն վստահ է, որ 2020/21 մրցաշրջանի ավարտից հետո արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին չի հեռանա կատալոնական ակումբից: Այս մասին հայտնում է Marca-ն:
«Մեսսին կարող է հեռանալ «Բարսելոնա»-ից մինչև 2020/21 մրցաշրջանի ավարտը, ինչպես նաև ավարտել կարիերան կամ տեղափոխվել այլ ակումբ։ Նմանատիպ պայմաններ են եղել նաև Չավիի, Անդրես Ինիեստայի և Կարլես Պույոլի պայմանագրերում։ Բայց ես չեմ անհանգստանում, քանի որ Լեոն այնքան նվիրված է «Բարսելոնա»-ին, որ չի պատրաստվում հանդես գալ այլ թիմում։ Չեմ կասկածում, որ 2020/21 մրցաշրջանից հետո նա կմնա կատալոնական ակումբում»,- նշել է Բարտոմեուն: