Թալանել են Արմավիրի նախկին մարզպետի տղայի Volkswagen Tuareg-ը
ОбществоՈստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքի ավագ հետաքննիչ Արման Մանասերյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ սեպտեմբերի 6-ին, Երևանում տեղի ունեցած գողության փաստով։ Այս մասին հաղորդում է Shamshyan.com-ը:
Ժամը 08։30-ի սահմաններում ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել Երևւան քաղաքի բնակիչ՝ 59-ամյա Պետիկ Բադալյանի կողմից, որ սեպտեմբերի 5-ին, ժամը 23։50-ից մինչև սեպտեմբերի 6-ի ժամը 08։30-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ գողացել են Բյուզանդի փողոցի 91 շենքի մոտ կայանված նույն շենքի բնակիչ՝ 45-ամյա Կարեն Ղահրամանյանին պատկանող Volkswagen Tuareg մակնիշի 20 ՍՍ 200 համարանիշի ավտոմեքենայի առջևի լուսարձակները։
Կ. Ղահրամանյանը գեներալ-մայոր, Արմավիրի նախկին մարզպետ Աշոտ Ղահրամանյանի տղան է, որը ոստիկաններին հայտնել է, որ գողության հետևանքով իրեն պատճառվել է 200 հազար դրամի վնաս։