Միքայել Մինասյանն ընդդիմադիր բոլոր կառույցների նախընտրելի թեկնածուն է. Դանիելյան
ԲլոգոսֆերաԱրթուր Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Երեկ «Ադեկվադ» կուսակցության համագումարի ընթացքում ես հայտարարեցի, որ ՀՀ բոլոր կուսակցությունները, այդ թվում «Ադեկվադը», դեկորացիա են, որ սահմանադրությունը մեծագույն կեղծիքն է, որ ժողովրդավարությունը սնանկ է, որ Հայ Առաքելական Եկեղեցին պիտի շատ ավելի մեծ դեր ունենա պետական կառավարման մեջ, որ մարդիկ հավասար չեն, որ արյունալի պատերազմ է հասունացել ու որ դա սկիզբ կդնի համաշխարհային հեղափոխության: Սակայն, ինչպես և ակնկալում էի, ԶԼՄ-ների և չսպանված արջի մորթին կիսող ընդդիմադիրների կողմից ամենաշահարկված թեման իմ այն կարծիքն էր, որ՝ «ընդդիմության կոնսոլիդացիայի կարիք չկա, իսկ եթե լինի էլ, ապա դրա լավագույն առաջնորդը Միքայել Մինասյանը կլիներ»:
Նույնիսկ իմ ընկերների շարքում կային մարդիկ, ովքեր տարակուսում էին, մտորում էին` ճի՞շտ էր արդյոք նման հայտարարություն անելը: Ըստ այդմ, ես ուզում եմ ևս մեկ հայտարարություն անել. ուրեմն` Միքայել Մինասյանը ոչ միայն իմ կողմից է համարվում ամենանախընտրելի թեկնածուն, այլ նաև ԲՈԼՈՐ մնացած ընդդիմադիր և մերձ ընդդիմադիր կառույցների կողմից: ԲՈԼՈՐԻ՝ Ռոբերտ Քոչարյանի, ՀՀԿ-ի, ՀՅԴ-ի, տո նույնիսկ ԲՀԿ-ի, ու ԼՀԿ-ի, ասեմ ավելին նույնիսկ իշխանամետ Ծռերի ու մնացած կցորդների համար: Չեք հավատու՞մ, զանգեք հարցրեք կամ ստեղ թեգեք ու հարցրեք: