«Հայփոստ»-ի սրահում թմրաշրջանառությանը հանցակցելու մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել (տեսանյութ)
Ոստիկանության ՔՀԳՎ ծառայողները, Չարբախի բաժանմունքի քրեական հետախույզների հետ օպերատիվ տվյալներն իրացնելով, սեպտեմբերի 7-ին, ժամը 11-ի սահմաններում, Շիրակի փողոցի «Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերության սրահից Չարբախի բաժանմունք բերման են ենթարկել նույն փողոցի 26-ամյա մի բնակչի, որն օգոստոսի 26-ից հետախուզվում էր իրացնելու նպատակով ապօրինի թմրաշրջանառությանը հանցակցելու մեղադրանքով:
Այս մասին հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: