Գյուղացիներին միտված այս քաղաքական մոտեցման անհասցեությունը որտե՞ղ եք տեսնում. Էնֆիաջյանը՝ Պողոսյանին (տեսանյութ)
ПолитическиеԱԺ-ում այսօր՝ սեպտեմբերի 9-ին, քննարկվեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության կողմից ներկայացված ՀՀ Հարկային օրենսգրքում լրացում կատարելու օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունելու մասին հարցը։ Հիմնական զեկուցողը Վահե Էնֆիաջյանն էր։
Նախագծով առաջարկվում է բնակլիմայական աղետների հետևանքով պտղատու այգիների առնվազն 50 տոկոս վնասվելու դեպքում տվյալ տարվա համար ազատել հողի հարկից։
«ՀՀ-ում գյուղական նշանակություն ունեցող հողերի 60 տոկոսը տարիներ շարունակ անգործության է մատնված, այն պարագայում, երբ ՀՀ 80 տոկոսից ավել սահմանները փակ են, և բնական մեր ռեսուրսների և հնարավոր զարգացումների հետ կապված մեր քաղաքականությունը չի փոխվում այն պարագայում, երբ ԵԱՏՄ շուկայի հետ մենք բավականին մրցունակ վիճակում ենք գտնվում, մեր ապրանքը մրցունակ է ԵԱՏՄ-ում, բայց մենք որևէ նախադրյալ չենք ստեղծում, այն դեպքում, երբ ՀՀ 36․1 տոկոսը բնակչության գյուղաբնակ է»,- ասաց Էնֆիաջյանը։
Էնֆիաջյանը, անդրադառնալով ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանի այն դիտարկմանը, թե այս նախագիծն անհասցե է, ասաց․ «Գյուղացիներին միտված այս քաղաքական մոտեցման անհասցեությունը որտե՞ղ եք տեսնում»։