Իտալիայի հավաքականի ռեկորդը
ՍպորտԻտալիայի ազգային հավաքականը ռեկորդ է սահմանել: Այս մասին հայտնում է Opta Sport-ը։
Իտալիայի ընտրանին Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարերում չի պարտվել արդեն 13 տարի կամ 36 հանդիպում: Սա ռեկորդային ցուցանիշ է:
Հիշեցնենք, որ երեկ իտալացիները Եվրո 2020-ի ընտրական փուլում մրցել են Ֆինլանդիայի հետ ու հաղթել է 2:1 հաշվով:
Իտալիայի ընտրանին Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարերում տոնել է 27 հաղթանակ, 9՝ ոչ-ոքի: Վերջին անգամ թիմն ընտրական փուլում պարտվել է 2006թ-ի սեպտեմեբերի 6-ին` զիջելով Ֆրանսիայի հավաքականին 1:3 հաշվով: