Տիմատիի` Մոսկվայի մասին տեսահոլովակը հավաքել է ռեկորդային 900 հազար «դիսլայք» (տեսանյութ)
ՏեսանյութերՌեփերներ Տիմատիի և Գուֆի նոր տեահոլովակը` նվիրված Մոսկվային, որում քննադատվում են մայրաքաղաքում կազմակերպվող բողոքի ակցիանները և մասնակիցներին, հավաքել է ռեկորդային 900 հազար «դիսլայք»: Այս մասին հայտնում է tvrain.ru-ն:
Տեսահոլովակն այս պահին ունի 16 միլիոն դիտում: Քննադատությունների առնչությամբ Տիմատին նշել է. «Ես չեմ ամաչում, ինձ չեն վճարել և ես չեմ փորձում փրկել իմ բիզնեսը: Հիմա մոդայիկ է երիտասարդների շրջանում վիրավորել իշխանություններին, բայց դա չի նշանակում, որ ես էլ պետք է մոդայով շարժվեմ»:
Նա նաև ընգծել է, որ «մարդկանց կեսը» գնում է այնտեղ գումարի դիմաց, իսկ կազմակերպիչները ստանում են աշխատավարձ դրա համար: