00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Աստղագուշակ՝ հունվարի 19-ի համարԽոշոր վթար Երեւանում. Opel Astra-ի վարորդին բժիշկները հայտնաբերել են բեռնախցիկում «Նախարար՝ գարդասիլ, աթեիստ»Օրվա խորհուրդըՃի՞շտ է, որ հղիության ժամանակ չի կարելի կտրել մազերը Լուսանկարվելու ժամանակ շունը հարձակվել է աղջկա վրա և հոշոտել նրա երեսը. բժիշկները մեծ դժվարությամբ են փրկել նրա քիթը և աչքերը (լուսանկարներ)«Բնակարանում 35 հատ կրակոց է հնչել ու չկա որևէ բողոք, որևէ ահազանգ հարևանների կողմից»Դաղստանում բնակիչները թունավորվել են խմելու ջրից. 133 մարդ հիվանդանոց է տեղափոխվելՇաբաթվա վերջին աշխատանքային օրը եզրափակենք ռոմանտիկ. Սերժ Թանկյանի գրառումը Արքայազն Հարին և Մեգանը կկորցնեն թագավորական տիտղոսը

Նիկոլ Փաշինյանը ոտնահարում է ժողովրդի շահը՝ պաշտպանելով Լիդիանի կապիտալը. ՀԲՃ

Հայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնությունը հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, նշված է.

«Սեպտեմբերի 9-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Լիդիանի հետ բանակցություններից հետո պատրաստ է ընկերությանը թույլ տալ ավարտել հանքի շինարարության գործընթացը, և ընթացքում խնդիրներ առաջանալու դեպքում միայն՝ դադարեցնել դրա գործունեությունը։

Իր այս հայտարարությամբ Փաշինյանը հակասում է իր նախկին հայտարարություններին ու խոստումներին։ Նա հանրությանը մեկ տարուց ավելի հավաստիացնում էր, որ եթե պարզվի, որ ծրագիրն անգամ 0.01% բնապահպանական վտանգ է պարունակում շրջակա միջավայրի համար, ապա այն չի գործարկվի: Անտեսելով արդեն գոյություն ունեցող հայաստանյան և միջազգային անկախ փորձագետների տասնյակ զեկույցներն ու հետազոտությունները՝ Փաշինյանի հանձնարարությամբ ՀՀ պետական բյուջեից շուրջ 400 000 ԱՄՆ դոլար ծախսվեց երրորդ կողմի անկախ ուսումնասիրության համար: Երբ ուսումնասիրության արդյունքները հրապարակվեցին, Փաշինյանը, հիմնվելով քննչական կոմիտեի կողմից ավելի ուշ պատվիրված հուշագրի վրա և դուրս թողնելով մի քանի հարյուր էջանոց զեկույցի կարևոր գնահատականները, մի քանի հապճեպ ու ձևական «խորհրդակցություններից» հետո օգոստոսի 19-ին հայտարարեց հանքը բացելու իր որոշման մասին և սկսեց տարածել ընկերության տեսանյութերն ու ընկերության ձևակերպումները կրկնող տեքստեր։

Փաշինյանի այս հայտարարությանը հետևեց հանրային ու մասնագիտական հակազդեցություն, ինչի արդյունքում կառավարությունը զեկույցի տարընթերցումներից խուսափելու համար ստիպված եղավ հրապարակային սկայպ-հանդիպում կազմակերպել ELARD-TRC փորձագետների հետ, որպեսզի նրանք անձամբ մեկնաբանեն իրենց գնահատականները։ Օգոստոսի 29-ի սկայպ հանդիպմանը ELARD-TRC մասնագետները փաստեցին, որ Լիդիանի ՇՄԱԳ-ը լի է անճշտություններով, սխալներով ու թերագնահատումներով, և դրանց հիման վրա հնարավոր չէ ճշգրտորեն կանխատեսել այս զգայուն էլոկոգիական տեղանքում բացասական ազդեցության չափը։ Լիդիանի մոտեցումները՝ մեղմել այդ բացասական ազդեցությունը, ոչ միայն բավարար չեն, այլև բազմաթիվ դրվագներով (օրինակ՝ հանքի փակման, թթվային ջրերի մաքրման) բացակայում են։ ELARD-TRC փորձագիտական խումբը քանիցս հստակ արձանագրեց, որ այս պահին Լիդիանի կողմից հանքն անվնաս շահագործելու ցանկացած երաշխիք զուրկ է փորձաքննական հիմքերից, ուստի այս երաշխիքներին հավատ ընծայելու ցանկացած փորձ լինելու է բացառապես քաղաքական որոշում՝ զուրկ փորձագիտական հիմքերից։

Այսօր՝ սեպտեմբերի 9-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը, փաստացի շրջանցելով մասնագիտական հանրության բազմաթիվ զգուշացումները, սեփական նախաձեռնությամբ պատվիրված և ՀՀ բյուջեի վրա 400 000 դոլար նստած անկախ փորձագիտական ուսումնասիրության գնահատականները, սկայպ-հանդիպմանը ELARD-TRC-ի տված բոլոր պարզաբանումները, հայտարարել է հանքը բացելու քաղաքական որոշման մասին։ Այս որոշումը հիմնավորվում է նախևառաջ Լիդիանի գործունեությունը դադարեցնելու համար իրավական հիմքերի իբր բացակայությամբ, ինչպես նաև «տնտեսական հանրույթի» շահով ու Հայաստանի անվտանգության չպարզաբանված սպառնալիքով։

Հայտարարում ենք, որ Փաշինյանը արել է իր լիազորությունները չարաշահող և  հակաիրավական հայտարարություն, որով միտումնավոր հաշվի չի առել արդեն իսկ առկա բազմաթիվ իրավական հիմքերը, ավելին՝ պնդել է, որ նման հիմքեր չկան։ Միջազգային փորձաքննության արդյունքում պարզելով, որ Լիդիանը ապակողմնորոշել է և՛ կառավարությանը, և՛ Հայաստանի ժողովրդին, ինչպես նաև իր իսկ ներդրողներին ու վարկատուներին, Փաշինյանը, փաստորեն, չի տեսնում Լիդիանի գործունեությունը դադարեցնելու իրավական հիմքեր և նման հայտարարությամբ սահմանափակում է պետական այլ կառույցների կողմից սեփական լիազորությունների շրջանակներում անկախ գործելու հնարավորությունը։

ՇՄԱԳ փորձաքննության մասին ՀՀ օրենքը փաստացի լիարժեքորեն խախտված է ինչպես Լիդիանի, այնպես էլ կառավարության նախկին անդամների կողմից, ովքեր հաստատել են Լիդիանի ծրագիրը, բայց այս աղաղակող ապօրինությունը Փաշինյանն անտեսում է։ Մասնագիտական ուսումնասիրությունները բացահայտել են էկոլոգիական նոր հանգամանքներ և հաստատել են, որ Լիդիանն իր ՇՄԱԳ-ում չի ապահովել փաստերի ամբողջականությունը, հավաստիությունը և գիտական հիմնավորվածությունը, և սրանով իսկ խախտվել են Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին ՀՀ օրենքի Հոդված 5-ի 2-րդ մասի 4-րդ, Հոդված 27-ի 2-րդ մասի 3-րդ, Հոդված 21-ի 2-րդ մասի 5-րդ կետերի պահանջները:

Փաստացի 7 ամիս Քննչական կոմիտեի կողմից ֆիասկոյի ենթարկված գործը չավարտված՝ Փաշինյանը նման հայտարարություն է անում և իր վրա է վերցնում հօգուտ ընկերության ամենաբարձր մակարդակի հովանավորչություն անելու ծանրագույն պատասխանատվության բեռը։ Բացի այդ, մինչև օրս հանրությունից թաքցվում է և չի հրապարակվում սեպտեմբերի 4-ին Շրջակա միջավայրի նախարարության ներկայացրած եզրակացությունը և դրան հարակից բոլոր փաստաթղթերը (օրինակ՝ ԳԱԱ ինստիտուտների եզրակացությունները)՝ Լիդիանի ՇՄԱԳ-ն ուժը կորցրած ճանաչելու հիմքերի մասին:

Նախքան 2018թ. հունիսը՝ հենց շինարարական փուլում, Լիդիանն արդեն իսկ բազմիցս խախտումներ է արել, որոնք արձանագրվել են թե՛ տեղի բնակիչների տեսագրություններով և թե՛ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից։ Ավելին, 2018թ․ Ընդերքի և բնապահպանության տեսչական մարմնի ընդունած վարչական ակտով արդեն իսկ դադարեցված է Լիդիանի գործունեությունը, հարուցված է ապօրինի արդյունահանման մասին քրեական գործ, ՇՄԱԳ եզրակացության ուժը կորցրած ճանաչելու մասին գրությունը Շրջակա միջավայրի նախարարություն ուղարկվել է դեռևս 2018թ․, սակայն Կառավարությունը լռում է այդ մասին և փաստորեն, նորանոր խախտումների թույլտվություն է տալիս։ Ավելին, կառավարությունը շարունակում է կոծկել նաև ջերմուկցիների խախտված իրավունքների խնդիրը, մինչդեռ փաստ է, որ Ջերմուկում հանրային լսումներ չեն անցկացվել, ինչպես նաև գոյություն չունի (կամ առնվազն հանրությանը հասանելի չէ) Ջերմուկ համայնքի ղեկավարի և ավագանու նախնական համաձայնության փաստաթուղթը։

Հայտարարում ենք, որ Նիկոլ Փաշինյանը, գոյություն ունեցող և բազմիցս ներկայացված փորձագիտական և իրավական հիմքերն անտեսող այս որոշմամբ, բազմաթիվ օրինախախտումներ ու թերություններ ունեցող ծրագիր կյանքի կոչելու թողտվությամբ՝ բարձրագույն մակարդակով իրականացնում է մասնավոր ընկերության հովանավորչություն, ինչը ժողովրդի վստահության և պաշտոնեական լիազորությունների չարաշահման աղաղակող փաստ է։ Հետևաբար, Նիկոլ Փաշինյանը և նրա կառավարությունը պատասխանատվություն են կրում այն բանի համար, որ Հայաստանի ողջ բնակչության հաշվին ստեղծվի կորպորացիայի կողմից շանտաժի միջոցով ահռելի գումար աշխատելու հնարավորություն։ Բազմիցս կրկնել ենք, որ ներկա պահին օֆշորային Լիդիանը չի կարող մտնել ներդրումային արբիտրաժ, քանի որ իր նորաստեղծ դուստր ընկերությունների միջոցով արբիտրաժ մտնելը ընթացակարգային չարաշահում է։ 2018թ․ օգոստոսին ստեղծված ընկերություններից և ոչ մեկը չի կարող Հայաստանի դեմ արբիտրաժ մտնել։ Հանքի ճանապարհները բացելու կոչ անելով՝ Փաշինյանը պարարտ հող է ստեղծում, որպեսզի Լիդիանը հաղթահարի կորպորատիվ դատարանի այդ ընթացակարգային արգելքը, այնինչ ՀՀ կառավարության դիրքերն այս վեճում այնքան ուժեղ են, որ կառավարությունը նույնիսկ կարող է հակընդդեմ հայց ներկայացնել Լիդիանի դեմ:

Նիկոլ Փաշինյանն ու նրա կառավարությունն այսօր ոտնատակ են անում և դավաճանում են ժողովրդական հեղափոխությանը՝ հնարավոր դարձնելով նախորդ ռեժիմի մաս կազմող հակահեղափոխական ուժերի վերակենդանացումը: Փաշինյանի կառավարությունը և նրան անվերապահորեն կամ լուռ համաձայնությամբ սատարող խորհրդարանականները լիովին պատասխանատու են երկիրը ցնցումների մեջ գցելու համար։ Ներկա իրավիճակում, երբ ակնհայտ է, որ Հայաստանի բնակչության լայն զանգվածները չեն վստահում հանքը բացելուն ուղղված արդարացումներին և դիմադրելու են, վարչապետի մակարդակով Լիդիանի առջև ճանապարհներ բացելու կոչը ինքնին ակնարկում է պետական բռնության կիրառման մասին՝ դրանով իսկ ստեղծելով կառավարության լեգիտիմության ճգնաժամի սպառնալիք։

Վերահաստատում ենք Ամուլսարի պաշտպանության մեր հանձնառությունը եւ հայտարարում, որ այդ ուղղությամբ գործադրելու ենք ամեն ջանք և շարունակելու ենք զորակցել իրենց իրավունքները պաշտպանող բոլոր քաղաքացիներին։

Հանրությանը կոչ ենք անում չորեքշաբթի օրը՝ սեպտեմբերի 11-ին, ժամը 18։30-ին միանալ Երևանում կայանալիք երթին, որը կմեկնարկի ԱԺ հանրային այգուց, ինչպես նաև այլ ձևերով ինքնակազմակերպվել և հանրայնորեն իրազեկել այդ մասին»։

Լրահոս
19 Հուն
Աստղագուշակ՝ հունվարի 19-ի համարԽոշոր վթար Երեւանում. Opel Astra-ի վարորդին բժիշկները հայտնաբերել են բեռնախցիկում «Նախարար՝ գարդասիլ, աթեիստ»Օրվա խորհուրդըՃի՞շտ է, որ հղիության ժամանակ չի կարելի կտրել մազերը Լուսանկարվելու ժամանակ շունը հարձակվել է աղջկա վրա և հոշոտել նրա երեսը. բժիշկները մեծ դժվարությամբ են փրկել նրա քիթը և աչքերը (լուսանկարներ)«Բնակարանում 35 հատ կրակոց է հնչել ու չկա որևէ բողոք, որևէ ահազանգ հարևանների կողմից»Դաղստանում բնակիչները թունավորվել են խմելու ջրից. 133 մարդ հիվանդանոց է տեղափոխվել4-րդ կարգի վթարային շենքերի բնակիչների վերաբնակեցման ծրագիրը շարունակվելու է. 2020-ին կկառուցվի նոր շենք Շաբաթվա վերջին աշխատանքային օրը եզրափակենք ռոմանտիկ. Սերժ Թանկյանի գրառումը Արքայազն Հարին և Մեգանը կկորցնեն թագավորական տիտղոսըՄերձավոր Արեւելքում իրավիճակը ԱՄՆ-ի «մեծամտության» անմիջական հետեւանքն է․ Զարիֆ ԵՄ-ն կրճատում է Թուրքիային տրամադրվող ֆինանսական օգնությունը Քիմ Քարդաշյանը բացահայտել է, թե ինչու էր այցելում Սպիտակ տուն (տեսանյութ)Կոչ ենք անում բոլոր պաշտոնատար անձանց զերծ մնալ կողմնակալ գնահատականներիցՔյարամ Սլոյանի գլուխը ադրբեջանական գյուղերում տարածողը ծափահարությունների էր արժանանում, վերջում էլ պարգեւատրվեց. ՄԻՊՔրեական ենթամշակույթը տեղ չունի Հայաստանում, և վերջ․ Փաշինյան«Սիրելի Սերժ Թանկյան, վերջը՝ գավաթ, թե՞ կավատ»Այդ կարևորագույն օղակը հանձնվել է արժեհամակարգից զուրկ մեկին. Հովհաննես Հարությունյանը՝ Ստյոպա Սաֆարյանի մասին«Եթե Կուտոյանն ինքն է կրակել, ինչո՞ւ ինքը չէր հավաքել կրակված պարկուճները, որ խնդրել էր կնոջը․ հարցեր են առաջանում»Մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանից բերման է ենթարկվել 22-ամյա երիտասարդՀայրենիքի պաշտպանները այսուհետ կսովորեն Ագրարային համալսարանումԻրավապահ մարմինները հնարավոր ամեն բան անում են Կուտոյանի մահվան հանգամանքները պարզելու համար. ԱԽ քարտուղար Ուկրաինայում վաղը հրաժեշտ կտան Թեհրանի մոտ ողբերգական ավիավթարի զոհերինԻԴԵԱԼական Արթիկ. սեփական երկրի կառուցումը բոլորիս պատասխանատվությունն է (տեսանյութ)Սորոսականների նախազգուշացումը Փաշինյանին. վարչապետը կվճարի՞ այդ գինը«Ի՞նչ են սովորելու Ձեր կուսակցության երիտասարդները՝ սուտ մատնությո՞ւն»«Մարդը խմում էր, գալիս էր տուն ու պատերին անկանոն կրակում էր. մարդ, ով վաբշե չէր խմում, ԱԱԾ պետ էր ու սովորում էր Քեմբրիջում»Արփա Սեաւն թունելով երեկվանից Կեչուտի ջրամբարի, նաեւ Եղեգիս գետի ջուրը տեղափոխվում է Սեւանա լիճ. Վարազդատ Կարապետյան Հայաստան - Մոլդովա՝ 5։1 (տեսանյութ)Ծանոթ ձեռագրի կասկածները հանգիստ չեն տալիս․ Գոհար ԱբաջյանԳյուղատնտեսությունը Հայաստանում կարող է լինել շահութաբեր բիզնես․ վարչապետՑեղասպան քաղաքականությունը շարունակվում է եւ պետք է միշտ զգաստ լինել. Արցախցի պատգամավոր Թուրքիան բարձրացրել է մուտքի վիզայի գինը. Հայաստանցիներն այսուհետ կվճարեն 30 դոլար Արագաչափերը հանելու սուտ խոստման շնորհիվ իշխանության եկածները «պայքարում» են կեղծ տեղեկատվության դեմ. Գևորգ ԳրիգորյանԳազի գնի թանկացումն իր մեջ պարունակում է և՛ տնտեսական և՛ քաղաքական բաղադրիչ. Նորայր Նորիկյան Արարատ Միրզոյանը զրույց է ունեցել Արցախի Աշոտ Ղուլյանի հետՎախենամ՝ ճգնաժամային օրերին մեզ «իսկանդերն» էլ չօգնի. Հովհաննես Մանուկյան Մորքուրիս ամուսնուն էլ որ վերացրեցին, էլի նույն բաներն ասացին․ Սոնա ՇահգելդյանՍուրեն Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել մարզպետների հետՀրաժարվում եմ ընկալել էն երկոտանի անասուններին, ովքեր ծաղրում են մարդու վիշտը. Նաիրա Զոհրաբյան Ավստրալիայում հարյուր հազարավոր ձկներ են սատկել (լուսանկարներ, տեսանյութ)Շմոլ գազից թունավորման դեպք՝ Ստեփանակերտում. 12-ամյա աղջնակը հոսպիտալացվել է Արցախի ՄԻՊ-ը Բաքվում հայերի ջարդերը համարում է ցեղասպանություն Կեչուտի ջրամբարում ամբարվող ջուրը, ինչպես նաև Եղեգիս գետի ջուրը տեղափոխվում է Սևանա լիճ Գեորգի Կուտոյանին հանդիպել եմ դեռ 9-10 տարի առաջ, մեկ-երկու շփում է եղել. Միրզոյան Ողբերգական դեպք` Շիրակի մարզում. էլեկտրաենթակայանում հայտնաբերվել է 46-ամյա տղամարդու դիՎստահ չեմ, որ մեր ապրիլյան քննիչ հանձնաժողովի նախնական հաստատված ցուցակում կար Կուտոյանի անունը. Գևորգ Գորգիսյան «Լոռի»-ի ֆուտբոլիստը հեռացել է ակումբից Կառավարությունն ամեն ինչ կանի Կուտոյանի մահվան հանգամանքները բացահայտելու համար. վարչապետի աշխատակազմ
Ամենադիտված
Այ անբարոյականի լակոտներ, էդքան տղա եք, եկեք ինձանից պատասխան ուզեք. Մենուա Հարությունյանը հունից դուրս եկավ (տեսանյութ) Բավական անսովոր ավտովթար Քանաքեռում. նման բան միայն ֆիլմերում եք տեսել (տեսանյութ) Մարիամ ջան, աղջիկս, մի մտիր խնդրում եմ մեծերի անհասկանալի խաղերի մեջ. Արթուր ՎանեցյանԳեորգի Կուտոյանն ու Հրայր Թովմասյանը մտերիմ ընկերներ են եղել (լուսանկար)Հաղորդավարուհին ուղիղ եթերում իմացել է եղբոր մահվան մասին (տեսանյութ)Վանեցյանների հետ կարճ ժամանակում հասցրեցինք ընկերանալ ու նույնիսկ հարևանություն անել. Մարիամ Փաշինյան Ինչ է պատմում Գեորգի Կուտոյանի հարևանը (տեսանյութ) Կուտոյանն իրականում երեկ է մահացել. նոր մանրամասներ«Ձեր աղջիկը ողջ է և փնտրում է Ձեզ»Արթուր ջան, դուք չեք խոսում, որովհետեւ ասելիք չունեք. Փաշինյանի դստեր պատասխանը՝ Վանեցյանին
«Զվարթնոց օդանավակայանի անվտանգության աշխատակցի ոչ պատշաճ վերաբերմունքը ստիպեց հրապարակել այս լուսանկարը»Հայ զույգը սեռական հարաբերություն է ունենում Երևանի կենտրոնում (տեսանյութ)Դեպքի օրը բժիշկներն իրեն հայտնել են, թե իր երեխան տառապում է քաղցկեղով․ ինչ է պատճառաբանել «Բրաբուսի» վարորդըՈվ է Երևանում 16-ամյա աղջկան խեղդամահ արած երիտասարդը (լուսանկարներ)Դեկտեմբերի 29- ին, 23.45 սեքսով չեն զբաղվում. Նազենի Հովհաննիսյան (լուսանկար) Ասեմ՝ չեք նեղանա, չէ՞. մի հատ «տուպոյ» վարչապետ ունենք. Չեքիջյանը՝ Փաշինյանին (տեսանյութ)Սոս Ջանիբեկյանի արձագանքը վարչապետ Փաշինյանի ամանորյա ուղերձին (տեսանյութ) Փեսացուն խայտառակել է անհավատարիմ հարսնացուին հյուրերի մոտ (տեսանյութ)Գյումրիում ոստիկանը չի հավատացել, որ վարորդն իրեն վատ է զգում. ավելի ուշ նա մահացել է հենց որդու ձեռքերի մեջ Փաշինյանը ռեստորանում ընտանիքի հետ տոնում է Ամանորը (լուսանկար)
«Զվարթնոց օդանավակայանի անվտանգության աշխատակցի ոչ պատշաճ վերաբերմունքը ստիպեց հրապարակել այս լուսանկարը»«Սիրտս խառնում ա քո պես փսլնքոտ աբիժնիկներից». Սյուզան Սեդրակյանը «գրողի ծոցն է» ուղարկել ավագանու անդամին, ով հեգնել էր Նարեկ ՍարգսյանինՀայ զույգը սեռական հարաբերություն է ունենում Երևանի կենտրոնում (տեսանյութ)Դեպքի օրը բժիշկներն իրեն հայտնել են, թե իր երեխան տառապում է քաղցկեղով․ ինչ է պատճառաբանել «Բրաբուսի» վարորդըԱփսեն կոտրեցին, մեղրը` կերան. գեյ զույգն ԱՄՆ-ում հայկական ավանդույթներով շքեղ հարսանիք է արել (ֆոտոշարք, տեսանյութ) Ամբողջովին մերկ Նազենի Հովհաննիսյանը՝ լոգարանում (տեսանյութ) Տղե՛րք, ձեր ու ձեր ընտանիքների կոկորդներին է մնալու. Հայկ ՍարգսյանՈվ է Երևանում 16-ամյա աղջկան խեղդամահ արած երիտասարդը (լուսանկարներ)Դեկտեմբերի 29- ին, 23.45 սեքսով չեն զբաղվում. Նազենի Հովհաննիսյան (լուսանկար) Տրամադրում եմ նկարս իմ տղամարդու հետ. Թեհմինա Վարդանյան (լուսանկար)