Հայկ Մարտիրոսյանը 2-րդն է միջազգային մրցաշարում
ՍպորտՍեպտեմբերի 4-10-ը Չինաստանի Շանհայ քաղաքում տեղի ունեցավ «Նոր Աստղեր» միջազգային մրցաշարը, որին մասնակցում էին մինչև 20 տարեկան 8 շախմատիստներ: Մասնակիցների թվում էին Չինաստանի 4 առաջատար մինչև 20 տարեկան շախմատիստները և 4 հրավիրյալ շախմատիստ:
Մրցաշարին մասնակցելու անհատական հրավեր էր ստացել մինչև 20 տարեկանների Հայաստանի առաջատար շախմատիստ Հայկ Մարտիրոսյանը: Մրցաշարում Մարտիրոսյանը տարավ երկու հաղթանակ, 5 պարտիա ավարտեց հաջողությամբ և վաստակած 4.5 միավորով գրավեց 2-րդ հորիզոնականը: 5 միավորով մրցաշարի հաղթող դարձավ Չինաստանի ներկայացուցիչ Բայ Ջինշին: