Ուրախ եմ այստեղ լինելու համար. Մխիթարյանը՝ որպես «Ռոմա»-ի ֆուտբոլիստ, հանդես է եկել ասուլիսով (տեսանյութ)
ВидеоՀայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը՝ որպես «Ռոմա»-ի ֆուտբոլիստ, հանդես է եկել աշտոնական ասուլիսով:
«Ուրախ եմ այստեղ լինելու համար: Կանեմ առավելագույնը, որպեսզի թիմին օգնեմ հասնել նպատակներին: Առաջին անգամ հանդիպել եմ թիմակիցներիս: Հիանալի մթնոլորտ է տիրում հանդերձարանում: Այս թիմը հինալի ապագա ունի:
Հիմա ես Հռոմում եմ և կենտրոնացած եմ Սերիա A-ի խաղերի վրա: Սա ինձ համար հետ քայլ չէ, քանի որ այստեղ հիանալի ֆուտբոլ են խաղում:
Ես երբեք չեմ հանձնվի և կպայքարեմ մինչև վերջ: Ճնշումներից չեմ վախենում, քանի որ արդեն սովոր եմ խաղալ հիանալի ակումբների հետ: Սերիա A-ն հիանալի հնարավորություն էր, և ես միանգամից այն ընդունեցի: