71 հարկանի շենքը նոր շինարարական տեխնոլոգիա է, նոր մոտեցում է, նոր մտածողութուն է. Արթուր Մեսչյան
Политические71 հարկանի շենքը նոր շինարարական տեխնոլոգիա է, նոր մոտեցում է, նոր մտածողութուն է: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 10-ին, Երեւանի ավագանու նիստի ժամանակ նշեց Երեւանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը՝ պատասխանելով ավագանու անդամներից մեկի հարցին, թե մամուլում տեղեկատվություն է շրջանառվում Երևանում 71 հարկանի շենք կառուցելու մասին:
«Բայց ընդհանրապես, եթե Երեւանում լինի մեկ հատ 71 հարկանի շենք, ինչո՞ւ ոչ, հեռու մի տեղ, լանջի վրա թող լինի: Որովհետեւ 71 հարկանի շենքը նոր շինարարական տեխնոլոգիա է, նոր մոտեցում, նոր մտածողություն է»,-ասաց նա: