6-7 բալ ուժգնությամբ երկրաշարժ Գյումրիում. բնակիչները դրսում են (լուսանկարներ)
ԼուսանկարներՍեպտեմբերի 10-ին, տեղական ժամանակով ժամը 20:22-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 16:22-ին) ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.080 և արևելյան երկայնության 43.940 աշխարհագրական կոորդինատներով (Հայաստան-Վրաստան սահմանային գոտի՝ Բավրա գյուղից 13 կմ հյուսիս-արևելք), օջախի 10 կմ խորությամբ, 4.8 մագնիտուդով երկրաշարժ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից, էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ:
Ըստ նախնական տվյալների՝ երկրաշարժը զգացվել է ՀՀ Շիրակի, Լոռու, Տավուշի, Արագածոտնի, Արմավիրի մարզերում և Երևան քաղաքում:
Գյումրու Մուշ թաղամասի բնակիչներն արդեն 20 րոպե է ինչ ցնցումներից հետո բնակարաններից դուրս են եկել:
Բնակիչներն ասում են, որ երկու անգամ ուժեց ցնցում են զգացել:
Լուսանկարները` ArmDay.am-ի