«Լոռի»-ն երկու նոր ֆուտբոլիստ է ձեռք բերել: Այս մասին տեղեկացնում է ակումբի կայքը:

Ակումբը 1+1 ֆորմատով պայմանագիր է ստորագրել կիսապաշտպան Մուսա Դիակիտեի հետ։ Մալիի Մ20 տարեկանների հավաքականի ֆուտբոլիստը 2018/19 թթ․ մրցաշրջանում հանդես է եկել Գյումրիի «Շիրակում», այնուհետեւ տեղափոխվել Ռումինիայի ուժեղագույն լիգան ներկայացնող «Բոտոսանի»։ Դիակիտեն արդեն ժամանել է Վանաձոր եւ մարզվում է թիմի հետ։

«Լոռի» է տեղափոխվել  նաև իվուարցի պաշտպան Ալեքսանդր Պրիմաել Յեուլեն։ 23-ամյա ֆուտբոլիստի վերջին ակումբը եղել է Թունիսի ուժեղագույն լիգան ներկայացնող «Տատաուինը»։ Ալեքսանդրի հետ կնքվել է մեկ տարվա պայմանագիր։