Փաշինյանն ասուլիս է հրավիրում Վանաձորում
ПолитическиеՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասուլիս է հրավիրում Վանաձորում: Այս մասին նա հայտարարել է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում կատարված գրառմամբ.
«Սիրելի հայրենակիցներ. նախկինում խոստացել էի, որ իմ հաջորդ ասուլիսը տեղի է ունենալու Գյումրիում:
Բայց, քանի որ այդ հայտարարությունից հետո մի քանի անգամ տարբեր այցեր և միջոցառումներ եմ իրականացրել Գյումրիում և այս տարի ևս երկու խոշոր միջոցառում է նախատեսվում այնտեղ, որոշում կայացրի առաջիկա ասուլիսը տեղափոխել Վանաձոր:
Ասուլիսը տեղի կունենա սեպտեմբերի 16-ին, ժամը 13.00-ին, Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում»: