Մատի և մատանու միջև մտնելու պատմությունը հիշեցի․ Բագրատյանը՝ Անանյանին (տեսանյութ)
PoliticalԱժ-ում այսօր՝ սեպտեմբերի 11-ին, վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու օրենքի նախագծի քննարկման ժամանակ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը, դիմելով հարցի զեկուցող ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին, ասաց․ «Դուք նշում եք, որ գործատուի աշխատավարձը ուշացնելու կամ չվճարելու դեպքում՝ պետեկամուտների նախարարությունը իրավունք կունենա վարչական միջամտություն ներկայացնել։ Դա մատի և մատանու միջև մտնելու պատմությունն է ինձ հիշեցնում։ Ինչո՞ւ պետք է ՊԵԿ-ը նման լիազորություն ունենա»։
Մանրամասները՝ տեսանյութում։