Ազգային ժողովում այսօր քննարկվում է վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներր կատարելու օրենքի նախագիծը, որով նախատեսվում է, որ գործատուի աշխատավարձը ուշացնելու կամ չվճարելու դեպքում՝ պետեկամուտների նախարարությունը իրավունք կունենա վարչական միջամտություն ներկայացնելու։ Հարցի առնչությամբ իր ելույթում «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը նշեց․
«Մենք ուղղակի գնացինք «աշխատակիցը որպես հարկ վճարող օբյեկտ» սկզբունքով և արագ տվեցինք ՊԵԿ-ին այդ լիազորությունները՝ նորից դարձնելով սուպերկառույց, սուպերՊԵԿ, որը այս պարագայում կգնա և գործատուի ու աշխատակցի միջև հարաբերությունները, իր տեսանկյունից ելնելով, կճշտի»։