«Աստված իմ, մենք շատ ցածր ենք թռչում». սեպտեմբերի 11-ի ահաբեկչության սարսափազդու ապացույցները (տեսանյութ)
Video2001թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչության ժամանակ և´ ինքնաթիռում գտնվող մարդիկ, և´ նյույորքյան երկնաքերերում գտնվողները փորձել են զանգեր կատարել:
Որոշներին հաջողվել է խոսել հարազատների հետ, ոմանք էլ հաջողացրել են գոնե ձայնային հաղորդագրություններ թողնել:
Պատմության մեջ ամենամասշտաբային ահաբեկչության սարսափազդու ապացույցները՝ НТВ-ի տեսանյութում:
Հիշեցնենք, որ 2001թ. սեպտեմբերի 11-ին ԱՄՆ–ում տեղի ունեցած ահաբեկչությունը ցնցեց ամբողջ աշխարհը։
Զինված ահաբեկիչների կողմից գրավված քաղաքացիական ինքնաթիռները մխրճվեցին Նյու Յորքի զույգ աշտարակների և Պենտագոնի շենքերի մեջ, ինչի հետևանքով զոհվեցին հազարավոր մարդիկ։