Առանց այդ էլ տատիկը թոշակառու է, մի հատ էլ էդ բեռն ավելացնենք, որ այդ պարտքով գնա էն աշխա՞րհ․ Մելքումյան (տեսանյութ)
PoliticalՀՀ Ազգային ժողովը քննարկում է անշարժ գույքի միասնական գնահատման և հարկման համակարգի ներդրմանը նպաստող օրենքի նախագիծը, որով Էականորեն բարձրանալու են հատկապես բարձրարժեք անշարժ գույքերի հարկման կադաստրային գնահատումը։
ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը, դիմելով Կադաստրի կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանին, հարցրեց․ «Ասենք տատիկի անունով գրանցված է տունը, գույքահարկը բարձրացնում ենք: Դուք ասում եք՝ գույքահարկը կհաշվարկվի, բայց ինքը չի վճարի, և երբ գա վաճառքի ժամանակը, նոր այդ արժեքից կհանվի, կգնա պետական բյուջե: Այսինքն՝ այդ ընթացքում տատիկի վրա բեռը կախվելու է ու ասենք չի էլ օտարվելու: Ի՞նչ է լինելու, տատիկի իրավահաջո՞րդն է գալու: Այսինքն՝ եթե նախկինում ունեինք «Պողոս» հասկացություն, հիմա մտցնում ենք «տատիկ» հասկացությունը: Տատիկի համար դժվար օրեր են սպասվելու հոգեբանորեն, առանց այդ էլ տատիկը թոշակառու է: Մի հատ էլ էդ բեռն ավելացնենք՝ տատիկն այդ պարտքով գնա էն աշխարհ»:
Մանրամասները՝ տեսանյութում։