Փաշինյանը կրկին «շրջանցեց» Սերժ Սարգսյանին
АналитическийՔննչական կոմիտեում քննվող «Հյուսիս-Հարավ»-ի մայրուղու շինարարության գործընթացում թույլ տրված առերևույթ չարաշահումների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների՝ որպես մեղադրյալ են ներգրավվել Սերժ Սարգսյանի եղբայր Լյովա Սարգսյանը, ինչպես նաև ծրագրի ենթակապալառու ընկերության սեփականատերեր Սուրեն և Գևորգ Վարդանյանները։ Ըստ Քննչական կոմիտեի՝ Լյովա Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել փողերի լվացման և իրական կամ ենթադրյալ ազդեցությունը շահադիտական նպատակով օգտագործելու համար, նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում, և միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին:
Լևոն Սարգսյանին ներկայացված մեղադրանքը ակնհայտ կապված է ընդամենը մի քանի օր առաջ Մարության-Փաշինյան հանդիպման ընթացքում հանցագործության մասին հնչեցրած հաղորդագրության հետ: Վարչապետը և քաղաքապետը Երևանի մաքրման աշխատանքները տապալած «Սանիթեքի» հետևում տեսնում էին կոնկրետ անձանց, այն է՝ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Լևոն Սարգսյանի ականջները, ով, ըստ վերջիններիս վարկածի, սաբոտաժի է դիմում: Հասկանալի է, որ ապացույցներ վարչապետը չունի, միևնույն ժամանակ, կարելի է Լևոն Սարգսյանին սեղմել այլ ուղղություններով: Այսպիսով, վարչապետ Փաշինյանը լուծում է միանգամից երկու խնդիր. նախ հանրության մեջ տարածում է այն թեզը, որ Սարգսյանների ընտանիքը ամեն դեպքում անձեռնմխելի չէ, մյուս կողմից, եթե Սանիթեքի շուրջ բարձրացված հարցերը համապատասխանում էին իրականությանը, ապա այսպիսով Փաշինյանը լուծում է նաև այդ հարցը, հատկապես որ վերջին օրերին Սանիթեքը ընդհանրապես հրաժարվում էր աշխատել:
Միևնույն ժամանակ ակնհայտ է, որ Փաշինյանը այս անգամ էլ շրջանցեց Սերժ Սարգսյանին: Պարզից էլ պարզ է, որ պետական ծրագրում նման մասշտաբի կոռուպցիոն գործարքը չէր կարող իրականացվել առանց երկրի բարձրագույն ղեկավարության իմացության, հատկապես եթե այդ կոռուպցիոն մեխանիզմում ներգրավված անձը նախագահի եղբայրն է: Սակայն Փաշինյանը շարունակում է համառորեն չնկատել երրորդ նախագահին և վերջինիս հավանական մասնակացությունը վերը նշված կոռուպցիոն սխեմային…