Ռոնալդուն` Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարերի պատմության լավագույն ռմբարկու (տեսանյութ)
ՍպորտՊորտուգալիայի ազգային հավաքականը Եվրո-2020-ի ընտրական փուլում ուժերը չափել է Լիտվայի հավաքականի հետ և հաղթել 5:1 հաշվով:
Հանդիպմանը պոկերի հեղինակ է դարձել Պորտուգալիայի ընտրանու խաղացող Կրիշտիանու Ռոնալդուն:
Արդյունքում Ռոնալդուն դարձավ Եվորպայի առաջնության ընտրական մրցաշարերի պատմության լավագույն ռմբարկուն: Այժմ պորտուգալացու ակտիվում կա 25 գոլ:
Ռոնալդուն Պորտուգալիայի հավաքականում խաղում է 2003թ-ից: Ազգային հավաքականի կազմում մասնակցել է 160 խաղի և հեղինակել 93 գոլ: