Կրեմլում չեն կարծում, թե Բոլթոնի պաշտոնաթողությունը կազդի արտաքին քաղաքականության վրա
Արտաքին ՔաղաքականԿրեմլում չեն կարծում, որ ազգային անվտագության հարցերով ԱՄՆ-ի նախագահի օգնականի պաշտոնից Ջոն Բոլթոնի հրաժարականը կարող է ազդել ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության վրա:
«Դա ամերիկացիների ներքին գործն է, մենք չենք պատրաստվում միջամտել այդ գործերին, երբեք չենք միջամտել և չենք պատրաստվում միջամտել այժմ»,- լրագրողներին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:- Չենք կարծում, թե առանձին վերցված, նույնիսկ այդքան բարձրաստիճան պաշտոնյայի ներկայությունը կամ պաշտոնաթողությունը կարող է լրջորեն ազդել ամերիկյան արտաքին քաղաքականության վերանայման վրա»,- հաղորդել է ՏԱՍՍ-ը: