ԱԽ քարտուղարը հանդիպել է «Atlantic Council» ուղեղային կենտրոնի պատվիրակության հետ
ПолитическиеԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր՝ սեպտեմբերի 11-ին, ընդունել է «Atlantic Council» փորձագիտական կենտրոնի պատվիրակությանը, որը գլխավորում էր կազմակերպության փոխնախագահ Դեյմոն Վիլսոնը։
Այս մասին հայտնում են ԱԽ գրասենյակի լրատվության ծառայությունից։ Հանդիպման ընթացքում ԱԽ քարտուղարը ներկայացրել է անվտանգության ոլորտի բարեփոխումները, ԱԽ գրասենյակի գործունեությունը եւ առկա մարտահրավերները։
Պարոն Վիլսոնը ներկայացրել է կազմակերպության նպատակները, դրա գործունեությունը, իրականացվող ծրագրերը եւ տարածաշրջանային առաջնահերթությունները։ Քննարկվել է ինչպես հայ-ամերիկյան հարաբերությունների ներկայիս վիճակը՝ ընդգծելով դրանց զարգացման հարուստ նախադրյալները, այնպես էլ «Atlantic Council»-ի հնարավոր աջակցությունը Հայաստանում վերլուծական կարողությունների զարգացման ուղղությամբ: