Թուրքիան շարունակելու է «պայքարել» Ֆ-35 կործանիչների համար
TurkeyԹուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը հայտարարել է, որ Թուրքիան չի հրաժարվել ամերիկյան Ֆ-35 կործանիչների ծրագրից: Այս մասին հայտնում է «Եվրանյուզ» լրատվամիջոցը:
Քալընը հայտնել է, որ Թուրքիային այդ ծրագրից հեռացնելը հեշտ բան չէ և իրենք հավատում են, որ Թուրքիան այս փուլը կհաղթահարի:
Թուրքիայի կողմից ռուսական Ս-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի ձեռք բերումից հետո ԱՄՆ պաշտպանության նախարարությունը հեռացրել է Թուրքիային ամերիկյան նոր սերնդի Ֆ-35 կործանիչների ծրագրից, քանի որ ԱՄՆ-ն ի սկզբանե պահանջում էր հրաժարվել գործարքից, որը, սակայն, տեղի չունեցավ: