Արագածոտնի մարզի Ավան համայնքում կանցկացվի համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն
ПолитическиеԱրագածոտնի մարզի Ավան համայնքում 2019 թվականի դեկտեմբերի 8-ին կանցկացվի համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն: Այդ մասին որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության սեպտեմբերի 12-ի նիստի օրակարգում:
Ավան համայնքի ղեկավար Սաշա Թորոսյանը համայնքի ղեկավարի պաշտոնում ընտրվել էր 2016 թվականի սեպտեմբերի 18-ին կայացած համայնքի ղեկավարի ընտրության արդյունքում: «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքով, այն է՝ համայնքի ղեկավարի կողմից ս.թ. օգոստոսի 3-ին հրաժարականի դիմում ներկայացնելու, ս.թ. օգոստոսի 7-ին Ավան համայնքի ավագանին կազմել է համայնքի ղեկավարի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին արձանագրություն:
Վերոնշյալ որոշումը ՀՀ Արագածոտնի մարզպետի միջոցով ներկայացվել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն: