Երկնքից իջեք երկիր և ապրեք իրական պատերազմի օրենքներով․ Սենոր Հասրաթյան Նորօրյա հերոսներ Ֆրանսիայում թուրքական 200-հոգանոց ամբոխը հակահայկական ցույց է իրականացրել՝ «Ո՞ւր են հայերը» վանկարկումներով․ le dauphine (տեսանյութ) ԱԹՍ-ի արկն ընկել է գնդերեց Դավիթ սարկավագի մեքենայի վրա, բայց չի պայթել (լուսանկարներ) Վիրավոր զինծառայողներին տարհանելու համար կպարգևատրվեն կամավորականներ բուժակները Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը ցուցադրել է նոր հակահրթիռի արձակման տեսանյութը Սերգեյ Մկրտչյանը ոչնչացրել է թշնամու 6 ԱԹՍ․ ներկայացվել է «Մարտական ծառայություն» մեդալի Հրթիռակոծվում են Ստեփանակերտ, Շուշի և Մարտակերտ քաղաքները Իտալիայի Ազոլո քաղաքը ճանաչեց Արցախի Հանրապետության անկախությունը Կամավորականների մարզումները առաջնագիծ մեկնելուց առաջ 

Արդյունաբերողների և գործարարների միությունն Ամուլսարի հանքի շահագործումն օրախնդիր է համարում

Հասարակություն

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահությունը  հայտարարություն է տարածել Ամուլսարի հանքավայրի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Ներկայացնում ենք Հայաստանի արդյունաբերվողների և գործարարների միության նախագահության հայտարարությունը.

«Վերջին մեկ տարում Հայաստանում Ամուլսարի հանքի շահագործման կապակցությամբ կրքերն այն աստիճան են բորբոքվել, որ գործարարներս հարկ ենք համարում մեր կարծիքը հայտնել, քանի որ խնդիրը վերաբերում է տնտեսության զարգացմանն ու հատկապես օտարերկրյա ներդրումների ներգրավմանը: Այդ նկատառումով էլ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահությունը  հայտարարում է՝

  • Ամուլսարում հանքարդյունաբերության գործունեությամբ զբաղվող «Լիդիան Արմենիան» ընկերությունը իրականացնում է տնտեսական գործունեություն Հայաստանի Հանրապետության օրենքներին համապատասխան։
  • Հայաստանի Հանրապետությունում տնտեսական գործունեությունը չի կարող քաղաքական ուժերի կողմից ինքնահաստատման, կայացման տարատեսակ մեկնաբանությունների  համար օգտագործվել։
  • Հայաստանի ընդերքը չի կարող փակ լինել արդյունահանման և շահագործման համար։
  • Ընդերքը կարևոր ճյուղ է, Հայաստանում ունի գիտական և գործնական ավանդույթներ, այն անհրաժեշտ է զարգացնել ու  օգտագործել ի շահ Հայաստանի Հանրապետության բարօրության։
  • Դադարեցնել ընդերքի շահագործումը՝ նշանակում է դադարեցնել նաև Ջերմուկի հանքային ջրերի արդյունահանումը։
  • Ջերմուկի առողջարանային գործունեության նկատմամբ հանրային հսկողություն պետք է սահմանել։

Հաշվի առնելով մեր երկրի բնական հարստություններն ու հատկապես սոցիալ-տնտեսական իրավիճակը, շարունակվող պատերազմն ու շրջափակումը՝ Հայաստանում հանքարդյունաբերությունը հայտարարվել է գերակա ոլորտ և ապահովում է պետական բյուջեի մուտքերի զգալի մասը: Այն, որ հանքարդյունաբերությունը տնտեսական շահավետությամբ հանդերձ առաջ է բերում նաև բնապահպանական առանձին խնդիրներ, ակնհայտ ճշմարտություն է: Բայց, բնականաբար, գլխավոր խնդիրը ոչ թե հանքարդյունաբերությամբ չզբաղվելն է, այլ անհրաժեշտ ներդրումներով բնապահպանական վնասը նվազագույնի հասցնելը: Այդպես է ողջ աշխարհում, իսկ Հայաստանը աշխարհի մի մասնիկն է: Հիշենք մեր պատմության դասերը: Բնապահպանական կոչերի ճնշման տակ փակվեց Հայաստանի ատոմային էլեկտրակայանը՝ ավելի խորացնելով էներգետիկ ճգնաժամը՝ հովհարային անջատումներ, էներգիայի սակավության պատճառով չաշխատող գործարաններ, գործազրկություն, արտագաղթ... Միայն տարիներ հետո ի՜նչ մեծ ջանքերով ու հսկայական ներդրումներով վերագործարկվեց այն: Հիշենք նաև մեր երկրին հսկայական եկամուտներ ապահովող «Նաիրիտ» գործարանի փակումը, որն առայսօր դժվարանում ենք վերագործարկել: Հետևաբար՝ օրախնդիրը ոչ թե փակելն է, այլ ճիշտ շահագործելը:

«Լիդիան» ընկերությունը կիրառում է ներկայումս աշխարհում կիրառվող լավագույն փորձն ու գիտական մշակումները բնապահպանության բնագավառում՝ հագեցած նորագույն տեխնոլոգիաներով և համալիր ծրագրերով, որոնք արդեն սկսվել են։

Կան միջազգային կազմակերպությունների մասնագիտական դրական կարծիքներն ու վերլուծությունների արդյունքները: Ամուլսարի աշխատանքների դադարեցումը միանշանակ վնասելու է մեր երկրի ներդրումային վարկանիշին, քանի որ հանքարդյունաբերությունը նախ պետք է կանխատեսելի լինի: Իսկ Հայաստանում ընդերքի հարստությունները չօգտագործելը պարզապես աններելի է: Բնապահպանները և այդ թեմայով բանավիճող, բայց գործին երբեմն անտեղյակ քաղաքացիները միայն պայմանական վնասից են խոսում: Հիշեք նաև, թե պատերազմող և արտագաղթ ունեցող երկրում Ամուլսարի հանքի շահագործումը և հարակից ծառայությունները հազարավոր մարդկանց համար աշխատատեղ են, բնականաբար՝ նվազեցնելու են արտագաղթը և տարեկան տասնյակ միլիոնավոր դոլարների մուտք են ապահովելու պետական բյուջե:

 Մյուս կարևոր խնդիրն այն է, որ անպայման պետք է հաշվի առնել սեփականության անձեռնմխելիության իրավունքը։ Հայաստանի Հանրապետությունում օրինական գործունեություն ծավալող ոչ մի ընկերություն չպետք է խոչընդոտների առջև կանգնի, առավել ևս՝ չպետք է տարբերություն դնել՝ այդ ընկերությունը հայաստանյան է թե դրսի կազմակերպություն։

Մենք կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին հատկապես հանքարդյունաբերության ոլորտում բնապահպանական խնդիրները և միաժամանակ բնապահպանների արդարացի ահազանգերը պահել ամենօրյա ուշադրության և մտահոգության կենտրոնում։ Այստեղ պետական վերահսկողական ատյանների ու բնապահպանների համատեղ աշխատանքը կարող է կարևոր գործոն ու խթան դառնալ։ Չէ որ մայր բնությունը բոլորիս տունն է և այն հնարավորինս անաղարտ պահելը  բոլորիս սրբազան գործն է ու քաղաքացիական պարտքը։

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը բնականաբար խորապես մտահոգված է մեր բնության անաղարտության պահպանմամբ, բայց միաժամանակ մենք ժողովրդին աշխատանքով ապահովելու, արտագաղթը նվազեցնելու և տնտեսությունն արագ զարգացնելու խնդիրն ու մտահոգությունը ունենք: Մենք կարծում ենք, որ Ամուլսարի հանքի շահագործումը օրախնդիր է, պարզապես՝ կենսական: Չէ՞ որ երկրի ընդերքի հարստությունները փակ պահելու համար չեն, այլ ժողովրդին ծառայեցնելու: Թեև խնդիրը առավել քան զգացմունքային է ու տաք, բայց հարկավոր է առանց ավելորդ զգացմունքայնության և սառը դատողությամբ մոտենալ: Դա է պահանջում մեր երկրի շահը»:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Երկնքից իջեք երկիր և ապրեք իրական պատերազմի օրենքներով․ Սենոր ՀասրաթյանՆորօրյա հերոսներՖրանսիայում թուրքական 200-հոգանոց ամբոխը հակահայկական ցույց է իրականացրել՝ «Ո՞ւր են հայերը» վանկարկումներով․ le dauphine (տեսանյութ)ԱԹՍ-ի արկն ընկել է գնդերեց Դավիթ սարկավագի մեքենայի վրա, բայց չի պայթել (լուսանկարներ)Վիրավոր զինծառայողներին տարհանելու համար կպարգևատրվեն կամավորականներ բուժակները Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը ցուցադրել է նոր հակահրթիռի արձակման տեսանյութը Սերգեյ Մկրտչյանը ոչնչացրել է թշնամու 6 ԱԹՍ․ ներկայացվել է «Մարտական ծառայություն» մեդալի Հրթիռակոծվում են Ստեփանակերտ, Շուշի և Մարտակերտ քաղաքներըՄահվան 29 դեպք, վարակման`2383, ապաքինման`749. կորոնավիրուսը Հայաստանում Իտալիայի Ազոլո քաղաքը ճանաչեց Արցախի Հանրապետության անկախությունը Կամավորականների մարզումները առաջնագիծ մեկնելուց առաջԿյանքն առաջնագծում, երբ չեն կրակում (լուսանկարներ) «Ես չեմ խնդրել հայ լինել, իմ բախտը պարզապես բերել է». Քիմ Քարդաշյանի նոր նվերը Ադրբեջանը վերսկսել է Ստեփանակերտի հրթիռակոծումը. ԼՐԱՑՎՈՂ Վարձկաններն սկսել են ահաբեկել Ալիևին և Ադրբեջանի խաղաղ բնակչությանը. Արման ՎարդանյանԱյստեղ նոր կյանքեր են ծնվելու. Սամվել Կարապետյանը խոստանում է վերականգնել Ստեփանակերտի ռմբակոծված ծննդատունը Արցախի ՊԲ-ն հրապարակել է զոհված ևս 51 զինծառայողի անունՌազմական գործողություններն առաջնագծի տարբեր ուղղություններով ինտենսիվ կերպով շարունակվում ենԱռավոտյան ժամը 8-ին Ստեփանակերտում հայտարարվեց օդային տագնապՊԲ-ի հակաօդային պաշտպանության ուժերը ոչնչացրել են թշնամական հերթական «Բայրաքթար» տիպի հարվածային անօդաչուն«Փաստ». Ի՞նչ սպասել ժնեւյան հանդիպումիցԹշնամին հրթիռակոծում է Ստեփանակերտը. ավերվել է տուն. կան վիրավորներ. Արցախի ԱԻՊԾ (լուսանկարներ)«Ժողովուրդ». «ՌԴ-ն իր բոլոր խաղաքարտերն արդեն դրել է սեղանին, ո՞ւր են Վաշինգտոնն ու Փարիզը». ռուս փորձագետՊԲ-ն հատկապես թեժ մարտեր է մղում Ասկերանի շրջանի Ավետարանոց, Սղնախ եւ Ակնաղբյուր հատվածում«Ժողովուրդ». Ինչ փոփոխություններ կարվեն «Վիճակախաղերի մասին» օրենքում«Հրապարակ». Բալասանյանին, Ղարամյանին, Մնացականյանին լիովին չեն ներգրավում ռազմական շտաբի աշխատանքներում«Ժողովուրդ». Պետք է լրջորեն դիտարկվեն պատժամիջոցները Ադրբեջանի եւ Թուրքիայի դեմ. Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր«Փաստ». Էրդողանից դժգոհությունները խորանում են նաև իր երկրի ներսում«Ժողովուրդ». Վճռաբեկի դատավորի թեկնածուների ապագան անհայտ է«Հրապարակ». Ժնեւի հանդիպումը կարող է չկայանա՞լՍտեփանակերտի հիվանդանոցի հրթիռակոծումը` ներսից (տեսանյութ) ԱՄՆ Պետդեպից չեն մանրամասնել, թե արդյոք ԱՄՆ-ն կարող է դադարեցնել ռազմական օգնությունը Թուրքիային և Ադրբեջանին Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել ՄԹ Եվրոպական հարևանության և Ամերիկայի հարցերով մշտական քարտուղար Ուենդի Մորթնի հետ Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի ԱԳ նախարարի հետԻր ռազմաքաղաքական նպատակներին հասնելու համար պաշտոնական Բաքուն պատրաստ է ամենազազրելի արարքների. Արցախի ԱԳՆ Բաքվի անվստահելի ռազմաքաղաքական ռեժիմը շարունակում է ագրեսիան Արցախի դեմ․ Զոհրաբ Մնացականյան Արմեն Մկրտչյանը ոստիկանության պետի խորհրդականը չէ ու երբեք չի եղել. ոստիկանությունը հերքում է Ֆրանսիայում հայերի վրա մուրճով հարձակված թուրքը կպատժվի 10 տարի ազատազրկմամբ. Հայկ ԳրիգորյանՋո Բայդենը Թրամփին կոչ է արել դադարեցնել ադրբեջանական զորքերի առաջխաղացումը Լեռնային Ղարաբաղում Պալերմոյի քաղաքային խորհուրդ է ներկայացվել Արցախի անկախության ճանաչման բանաձևը Պրեմիերա. Ռազմիկ Ամյան` «Մատաղ քեզ» (տեսանյութ)Առաջնագծի գնդերեցը երգում է զինվորների համար (տեսանյութ) Մոտ 50 դիակ թողնելով՝ հակառակորդի ջոկատները հետ են շպրտվել. Քաշաթաղի պաշտոնաթերթ (տեսանյութ) Մարդասիրական առաքելություն իրականացնող փրկարարների նոր թիրախավորումը պատերազմական հանցագործություն է. Արցախի ՄԻՊ Որոշ ուղղությունների վերահսկողությունը Ադրբեջանը կարծես թե հանձնել է ահաբեկիչներին. Հովհաննիսյան Փաշինյանը հաստատել է, որ Արցախի հետ Հայաստանի սահմանին ռուս սահմանապահներ են տեղակայված Լեռնային Ղարաբաղում շարունակվող մարտական գործողությունները պետք է անհապաղ դադարեցվեն. ՄԱԿՍիրիացի վարձկանները պատրաստվում են շինություններ պայթեցնել Ադրբեջանում. թուրք ֆուտբոլիստ Թշնամու հարձակողական բռունցքի թափը կոտրված է մեր կողմից. ՀովհաննիսյանԱդրինե Ղուկասյանը նշանակվել է Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր
Ամենադիտված