Գագիկ Ծառուկյանը հանդիպել է «Կեմպինսկի գրուպի» կառավարման խորհրդի փոխնախագահի հետ
Տեսանյութեր«Մուլտի գրուպ» կոնցեռնի սեփականատեր Գագիկ Ծառուկյանը հանդիպել է «Կեմպինսկի գրուպի» կառավարման խորհրդի փոխնախագահ Բեռնոլդ Շրոդերի հետ:
Կողմերը քննարկել են Երևանում կառուցվող 5 աստղանի լյուքս դասի հյուրանոցային համալիրի շինարարական աշխատանքների ընթացքի վերաբերյալ հարցեր:
Գագիկ Ծառուկյանի խոսքով՝ մայրաքաղաքի սրտում կառուցվող «Կեմպինսկի» հյուրանոցը կլինի միջազգային բոլոր չափորոշիչներին համատասխան, բայց կգերազանցի ցանցի հյուրանոցներին և կլինի ավելի լավը:
Բեռնոլդ Շրոդերն իր հերթին բարձր է գնահատել «Մուլտի գրուպ»-ի հետ գործակցությունը և նշել, որ Երևանում կառուցվող «Կեմպինսկի» հյուրանոցը Գագիկ Ծառուկյանի հանդեպ ունեցած վստահության արդյունքն է և Ռիգայում բացված բարձրակարգ հյուրանոցից հետո արդեն համատեղ գործակցության երկրորդ նախագիծը: