ԱԺ-ն ընդունեց ՀՀ-ի և Բելգիայի միջև առկա համաձայնագրի վերաբերյալ օրինագիծը
ՔաղաքականՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «ՀՀ և Բելգիայի Թագավորության միջև դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների անձնակազմի ընտանիքի անդամների վարձատրվող աշխատանքի վերաբերյալ» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը:
Նախագիծն ընդունվեց միաձայն:
Փաստաթուղթը ստորագրվել է 2018 թվականի դեկտեմբերի 4-ին՝ Բրյուսելում, այն վերաբերում է դիվանագետների ընտանիքների անդամների՝ երկու երկրներում աշխատելու թույլտվությանը: Համաձայնագրով սահմանվում է, որ վարձատրվող աշխատանք կատարելու թույլտվություն ունեցող շահառուն չի օգտվում դիվանագիտական անձեռնմխելիությունից և արտոնություններից՝ վարձատրվող աշխատանքային գործունեության ընթացքում:
Նմանատիպ համաձայնագրեր Հայաստանը կնքել է մի շարք երկրների հետ: