Ջրվեժ գյուղին տարածք հատկացվեց, որտեղ նոր մանկապարտեզ կկառուցվի
PoliticalՀՀ կառավարությունն իր այսօրվա՝ սեպտեմբերի 12-ի նիստում որոշում կայացրեց փոփոխություն կատարել Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի վարչական սահմանների նկարագրում և պետական սեփականություն հանդիսացող հողամասերն անհատույց սեփականության իրավունքով հատկացրեց համայնքին:
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ այս փոփոխության նպատակն է՝ Ջրվեժ համայնքի գլխավոր հատակագծում կատարված փոփոխությունը, համաձայն որի 2,01378 հա հատուկ պահպանվող հողամասի նպատակային նշանակությունը փոփոխվել է բնակավայրի նշանակության, սակայն մնացել է որպես պետական սեփականություն և այն անհրաժեշտ է hետ վերադարձնել համայնքին:
Առաջարկվող փոփոխություններով նախատեսվում է օտարել հողամասը որպես համայնքային սեփականություն, և ստացված միջոցները՝ շուրջ 90,5 մլն, դրամ ուղղել համայնքի նոր կառուցվելիք մանկապարտեզի շինարարությանը: