ՈՒՂԻՂ. մեկնարկել է Քոչարյանի և մյուսների գործով դատավարությունը. ներկա են Խաչատուրովը, Սեյրան Օհանյանը, Արմեն Գևորգյանը
ԻրավունքԵրևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում, դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ մեկնարկեց «Մարտի մեկի» գործով սահմանադրական կարգը տապալելու համար մեղադրվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուս նախկին պաշտոնյաների վերաբերյալ գործի քննությունը։
Դատական նիստին ներկա են ամբաստանյալներ, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, Նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Արմեն Գեւորգյանը, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:
Տեսանյութը՝ news.am-ի: