«ՍԱՍ ԳՐՈՒՊ»-ը վաճառում է միայն սպանդանոցային ծագման բարձրորակ միս․ ՍԱՏՄ-ն հավաստագիր հանձնեց
ЭкономикаՍննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը (ՍԱՏՄ) շարունակում է թարմ մսի իրացման կետերի՝ սահմանված նորմերին համապատասխանության նկատմամբ վերահսկողությունը հանրապետության ողջ տարածքում: Ուսումնասիրությունների արդյունքում «ՍԱՍ ԳՐՈՒՊ»-ը ճանաչվել է բացառապես սպանդանոցային ծագման միս և մսեղիք վաճառող տնտեսվարող։ Վերջինս ՍԱՏՄ-ի կողմից արժանացավ հավաստագրի առ այն, որ ընկերության իրացման ցանցում և հանրային սննդի օբյեկտներում վաճառում է միայն սպանդանոցային ծագման միս։
Այսօր ՍԱՏՄ-ում կազմակերպված միջոցառման ժամանակ «ՍԱՍ ԳՐՈՒՊ»-ի որակի վերահսկողության բաժնի ղեկավար Աննա Բաբաջանյանը ՍԱՏՄ ղեկավարի խորհրդական Արթուր Շատվորյանից հավաստագիր ստացավ բարեխիղճ աշխատանքի համար։
Մեզ հետ զրույցում ՍԱՏՄ Երևանի կենտրոնի պետ Լևոն Գուլքանյանն անդրադարձավ սպանդանոցային մսի կարևորությանը՝ ողջունելով այն փաստը, որ հանրապետությունում «ՍԱՍ ԳՐՈՒՊ»-ն առաջինն է, որը 100%-ով անցել է սպանդանոցային մսի իրացմանը։
ՍԱՏՄ պաշտոնյաներն այցելեցին «ՍԱՍ ԳՐՈՒՊ»-ի սուպերմարկետ և անձամբ փակցրին հատուկ տարբերանշան, որը փաստում է՝ այստեղ վաճառվում է միմիայն սպանդանոցային ծագման միս։ Աննա Բաբաջանյանը շնորհակալություն հայտնեց գնահատանքի համար և ընդգծեց, որ սա սպառողների վստահությունն ամրապնդելու ևս մեկ կարևոր հանգամանք է։
Որակյալ և անվտանգ սնունդ․ սա է «ՍԱՍ ԳՐՈՒՊ»-ի որդեգրած քաղաքականությունը, որին ընկերության ղեկավարությունը փորձում է հասնել ամենօրյա աշխատանքի և ներդրումների շնորհիվ։