Մահացել է ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ Լևոն Մանասերյանը
SocietyՀՀ Քաղաքաշինության կոմիտեի լրատվական ծառայությունից հայտնում են, որ մահացել է ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ Լևոն Հայրապետի Մանասերյանը.
«Անդառնալի կորուստ. 94 տարեկան հասակում մահացել է ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ Լևոն Հայրապետի Մանասերյանը:
ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանի գլխավորությամբ ողջ աշխատակազմը խորապես ցավում և վշտակցում է Մեծ Հայի ընտանիքին, հարազատներին ու մտերիմներին։
Պրոֆեսոր Լևոն Մանասերյանը մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին, 1963թ.-ից դասավանդել ԵՊՃՇԻ-ում, 1975-1991 թթ.-ին եղել ՃՇՀԱՀ կերպարվեստի ամբիոնի վարիչ։ Նրա աշխատանքներից շատերը գտնվում են Հայաստանի ազգային պատկերասրահում։ Լևոն Մանասերյանի ստեղծագործությունները հիմնականում գրաֆիկական աշխատանքներ են։ Նա հեղիանակել է նաև գեղանկարչական, թեմատիկ-կոմպոզիցիոն գործեր, բնանկարներ, նատյուրմորտներ, դիմանկարներ, նկարազարդել 200-ից ավելի գրքեր:
Անվանի մտավորական Լևոն Մանասերյանի հոգեհանգիստը տեղի կունենա վաղը՝ 13.09.2019թ-ին, ժամը 18.00-ից սկսած Սան Լազարո սգո սրահում»: