«Ժամանակ». Թունյանի ակնարկն՝ Արգամիչին
Armenian Press«Ժամանակ» թերթը գրում է.
«Նախորդ օրը ԱԺ-ն քննարկում էր շքեղ սեփականություն ունեցողների համար գույքահարկը բարձրացնելու մասին օրենսդրական նախաձեռնություն: ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանն էլ հայտարարեց, որ, օրինակ, 3 մլն դրամ գույքահարկ մուծող սեփականատերերը օրենքի փոփոխությունից հետո կմուծեն 25 մլն դրամ: Մեր տեղեկություններով՝ Թունյանի ակնարկը վերաբերում էր նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին: Իսկ, օրինակ, օլիգարխիայի մեկ այլ ներկայացուցիչ՝ Սամվել Ալեքսանյանը, իր սեփական տունը բաժանել է մոտ 10 մասի եւ դրանք առանձին-առանձին ձեւակերպել իր երեխաների անուններով: Ալեքսանյանին այս փոփոխությունը չի վերաբերի»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում